|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եւ ներկայիս քաղաքապետ Սամվել Բալասանյանի միջեւ դեռ շարունակվում է սառը հակամարտությունը: Ու թեեւ Ղուկասյանը հրապարակավ հայտարարում է, թե իշխանությունից պաշտոն չի ուզում, բայց քողարկված ձեւով պայքար է տանում իր երբեմնի աթոռի համար:
Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների' մինչ նախագահական ընտրությունները Գյումրիում գրադարանավարների, Մուշ-2 թաղամասի եւ «Գյումրեցի ընկերներ» ՍՊԸ-ի բանվորների կողմից արված բողոքի ակցիաները ներքին կարգով կազմակերպել է Վ. Ղուկասյանը: Նպատակը եղել է քաղաքացիների աչքից իշխանությանը գցելը: Տեսակետ կա, որ Գյումրիում Սերժ Սարգսյանի պարտությունը եւս Ղուկասյանի սրտով է եղել: Տեղեկությունը ճշտելու համար օրաթերթը դիմել է Ղուկասյանին, ով հարցը լսելուց հետո զայրացել է ու վիրավորանքների տարափ տեղացել: