կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-03-29 22:53
Առանց Կատեգորիա

ԺՈՂՈՎՈՒՐԴ. Կճոյանին հարգում է

ԺՈՂՈՎՈՒՐԴ. Կճոյանին հարգում է

- Պարո'ն Սարգսյան, Դուք ինչպես ե՞ք վերաբերվում Հայ Առաքելական եկեղեցու որոշ սպասավորների, մասնավորապես` Նավասարդ Կճոյանի վարքագծին: Նա իր դեմքով Մաշտոցի կիսանդրի է պատվիրում, «Բենթլի»-ով շրջում:

- Ես Նավասարդ Կճոյանին հարգում եմ: Նա կիրթ անձնավորություն է, շատ լավ եկեղեցական է, հրաշալի գիտի մեր եկեղեցու պատմությունը: Գուցե ներկա պայմաններում այնքան էլ հարիր չէ «Բենթլի» ունենալը: Բայց եկեղեցականներն էլ նույն մարդիկ են, հասարակության անդամներ են եւ կարող են իրենց անձնական կյանքն ունենալ` մի փոքր տարբերությամբ. նրանք ուխտ են արել:

- Երբ հոգեւորականն իր կարողություններն ի ցույց է դնում սոցիալական այս ծանր պայմաններում, որքանո՞վ է դա արդարացված:

- Բայց բոլորս գիտենք, որ նրան ընկերներն են նվիրել այդ մեքենան, դա իր անձնական կարողությունները չէ: Բայց կարծում եմ, որ ինքը ճիշտ որոշում կընդունի:

- Ի՞նչ որոշում:

- Չգիտեմ:

- Շարունակո՞ւմ եք մնալ նույն կարծիքին, որ ԵՊՀ ռեկտորի պաշտոնը զբաղեցնելը Ձեզ համար կյանքի նպատակ չէ:

- Ռեկտոր դառնալն ինձ համար կյանքի նպատակ չէ, չի եղել, ոչ էլ կլինի: Իհարկե, եթե ինչ-որ անակնկալ բան տեղի չունենա, ես կմնամ ամբիոնի վարիչ:

- Ի՞նչ պիտի պատահի, որ համարեք անակնկալ ու թողնեք ամբիոնը:

- Եթե ամբիոնի աշխատակիցներն ինձ դեմ չլինեն, չպահանջեն, որ ես իմ աշխատանքը թողնեմ, ուսանողները դժգոհ չլինեն, իհարկե, մնալու եմ: Ես չեմ թողնի իմ ամբիոնը, ինչպեսեւ «Փյունիկ» հիմնադրամը:

- Իսկ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի գործունեությունը Ձեզ գոհացնո՞ւմ է:

- Եկեք այդ հարցին չպատասխանեմ, դա բարեկրթության սահմաններից դուրս է: Ես աշխատում եմ ԵՊՀ-ում: