|
Փոխարժեքներ
09 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.12 |
| EUR | ⚊ | € 419.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.8216 |
| GBP | ⚊ | £ 491.61 |
| GEL | ⚊ | ₾ 139.38 |
ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին հասցեագրված Զորի Բալայանի նամակն ամբողջությամբ չի կարդացել, ծանոթ է միայն նամակի` տարբեր կայքերում եղած մեջբերումներին: Այդուհանդերձ, Yerkir.am-ը նամակի վերաբերյալ փորձեց մեկնաբանություն ստանալ Աղվան Վարդանյանից:
«Բայց չեմ էլ պատրաստվում կարդալ նամակը: Ընկեր Զորին միշտ էլ բաց նամակներ գրել է. ավելի շուտ` ոչ թե միշտ, այլ երբ թույլատրված է եղել: Հայտնի են նրա նամակները, Գորբաչովին հասցեագրվածից սկսած, նաեւ` դրանց ճակատագրերը: Ընդհանրապես կարծում եմ` ուրիշներին իրենց շահերը, պատմությունը սովորեցնելը ճիշտ գործ չէ, հատկապես եթե խոսքը վերաբերում է Ռուսաստանի նման խոշոր պետությանը: Կարծում եմ, որ ժամանակավրեպ գործունեություն է ծավալել ընկեր Զորին»,-նշեց Աղվան Վարդանյանը եւ հայտարարեց, որ իր կարծիքով, Ղարաբաղն էլ է Հայաստան, Նախիջեւանն էլ է Հայաստան, Արաքսի մյուս ափն էլ: