|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
«Իրատես» թերթը գրում է. «Հայերենի իմացությամբ տոգորված իշխանությունները, ըստ երեւույթին, մոռացել են քաղաքացիական ավիացիայի պետական ծառայության նախագահ Տաթեւիկ Ռեւազյանի մասին, որը պաշտոնին նոր նշանակված ժամանակ հայոց լեզվին ընդհանրապես չէր տիրապետում ՝ ո՛չ կարդում էր, ո՛չ գրում:
«Քաղավիացիայի ներքին փաստաթղթաշրջանառությունը սկզբում միայն անգլերենով էր անում, ու ակնկալում, որ ծառայության աշխատակիցներն այս կամ այն գրությանն անգլերենով պետք է պատասխանեն: Բայց երբ աշխատակիցներն ըմբոստացել են, թե անգլերենին մեծ մասամբ չեն տիրապետում, Ռեւազյանը վերանայել է իր մարտավարությունն ու սկսել լատինատառ հայերենով նամակներ գրել:
Բայց աշխատողները դրան էլ են ըմբոստացել՝ լատինատառ հայերենով շրջանառած փաստաթղթերին նույն ձեւով ընթացք տալը համարելով անպատվաբեր, նվաստացուցիչ: Իրավիճակը հարթելու համար Ռեւազյանին խորհուրդ են տվել հայոց լեզվի դասերի հաճախել ու գրել-կարդալ սովորել»,- ասել է «Իրատեսի» աղբյուրը»
Մանրամասները` թերթի այսօրվա համարում