Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Զորի Բալայանի նամակն այնքան անհեթեթ էր ու տհաճ, որ սկզբում ես կարծեցի, թե դա անմեղ մի բան է եւ ավելի լավ է այդ մասին ընդհանրապես չխոսել, սակայն տեսնելով, թե ովքեր են նրան պաշտպանում` հասկացա` լուրջ բան է, այնքան, որ իրենից վտանգ է ներկայացնում»,- լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց գրող Մարինե Պետրոսյանը` անդրադառնալով Զորի Բալայանի` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված բաց նամակին:
Պետրոսյանի հավաստմամբ` Բալայանի նամակը պրովոկացիա չի կամ մառազմատիկ ինչ-որ բան, այլ` լուրջ վտանգ է Հայաստանի համար, Հայաստանի գոյության համար, թշնամական գորշողություն է Հայաստանի դեմ: «Նամակը միայն այն մասին չէ, թե Ղարաբաղը պետք է միանա ՌԴ-ին. Բալայանն անընդհատ Գյուլիստանի եւ Թուրքմենչայի պայմանագրին է հղում տալիս, ինչը նշանակում է` Հայաստանը վերցրեք: Բալայանն այդքան խոսում է պատմությունից` ներկայացնելով պատմության մի կողմը, նա նշում է, որ ռուսները մեզ փրկել են, բայց չի հիշում, որ 1915թ. հենց ռուսների հրահրումով եղավ: Դա Պուտինի պրոյեկտն է, Պուտինը խոսում է հայի անունով»,-կարծում է Պետրոսյանը:
Նրա հավաստմամբ, Զորի Բալայանն ընդհանրապես ջնջում է Ղարաբաղի ինքնորոշման հարցը, թքում այդ հարցի վրա: «Նամակի ոճը մառազմատիկ է, ծրագիրը` վտանգավոր: Վաղուց կարծիք կար, որ ինքը ԿԳԲ-ի աշխատող է, եւ իր այս քայլն ապացուցում է դա: Բալայանը Ռուսաստանի խաղն է խաղում Հայաստանի գլխին: Ես կառաջարկեի ՀՀ քաղաքացիությունից զրկել նրան: Թող իր անունից ինչ ուզում է խոսի, բայց նա իրավունք չունի մեր անունից խոսել»,-ասաց Պետրոսյանը եւ հավելեց, որ ԱԱԾ-ի աշխատողները պետք է անպայմանորեն իրենց պատասխանը տան` հարցի հետ կապված: