|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Անդրադառնալով օրերս Հանրային հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսերի պաշտոնում ռուսական ՈւՀԱ-ի (Ուրախների եւ հնարամիտների ակումբ) ներկայացուցիչներից Մաքսիմ Կիսելյովին նշանակելու փաստին` ԵԹԿՊԻ ռեկտոր Արմեն Մազմանյանը Yerkir.am-ի հետ զրույցում ասաց. «Ջաղինյանն այդ հիմնարկի տնօրենն է, նա էլ պատասխանատու է իր որոշումների համար: Տրամաբանորեն պարզ է` ամեն մարդ իր թիմի կամ իր «գյորա» մարդկանցով է իրեն շրջապատում: Այս դեպքում Ջաղինյանն իր տեսակով KBH-շչիկ է եղել, կա եւ կլինի: Պարզ է, որ իր շուրջը պետք է հավաքի իր տեսակի մարդկանց»:
Տարիներ առաջ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի ներկայիս նախագահ Ռուբեն Ջաղինյանը ԵԹԿՊԻ-ում պրոդյուսերական խումբ էր բացել, սակայնգործը կիսատ թողեց: «Այն կուրսը, որին ինքը թողեց-գնաց, փայլուն ավարտեց: Վարպետը փոխվեց, եւ 10 ուսանողներից 8-ը գերազանց ավարտեցին: Աայդ երիտասարդները Հայաստանում ուզածդ համակարգում կարող են լինել պրոդյուսեր», -ասաց Մազմանյանը: