Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Շաբաթ երեկոյան միջադեպ է տեղի ունեցել թուրք-հունական սահմանին, երբ անօրինական ներգաղթյալների խումբը նավակով հատելիս է եղել Էվրոս գետը: Ինչպես հայտնում է հունական Sky հեռուստաալիքը, թուրքական կողմից արձակված կրակոցից կին է մահացել:
Աղբյուրի տվյալներով՝ հրաձգությունը տեղի է ունեցել տեղի ժամանակով 21:00-ից հետ Սուֆլի շրջանի մոտակայքում: Թուրքական կողմից արձակված կրակոցներից կին է մահացել: Հույն սահմանապահները ներգաղթյալների նավակը հայտնաբերել են երկու երկիրը բաջանող գետի թուրքական ափին, որտեղից նրանք պատրաստվում էին անցնել Հունաստան:
Սահմանապահները պնդում են, որ պատասխանել են թուրքական կողմից հնչած կրակոցներին, ինչը տեղի էր ունեցել այն բանից հետո, երբ իրենք նախազգուշացրել էին ներգաղթյալներին, որ նրանց նավը չմոտենա հունական ափին:
Հունական առափնյա պահակախումբը լուսային ազդանշաններով նախազգուշացրել է, որ ներգաղթյալների նավը փոխի ընթացքը, սակայն նրանք այդպես չեն արել: Դրանից հետո թուրքական կողմից կրակոցներ են սկսվել, ինչին հույները համապատասխան արձագանք են տվել, ընդգծել է հեռուստաալիքը: Արդյունքում հունական իշխանությունները հայտնաբերել են 6 ներգաթյալի եւ մահացած կնոջը:
Հունական ERT-1 հեռուստաալիքն, իր հերթին, տեղեկացրել է, որ 22-ամյա կինն աֆրիկյան ծագում է ունեցել: Ենթադրվում է, որ փոխադրողի եւ ներգաղթյալների միջև վիճաբանություն է ծագել, ինչի հետեւանքով 22-ամյա կինը մահացու վիրավորում է ստացել 22 մմ կալիբրի ատրճանակից: Նման ատրճանակներ չեն օգտագործում ո՛չ հույն, ո՛չ թուրք սահմանապահները: Ափ հասնել հաջողվել է վեց ներգաղթյալի, ինչպես նաեւ մի երեխայի: Եվս հինգ մարդ այդ խմբից մնացել է թուրքական ափին: