|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
Մամուլն արդեն գրել է, որ ՀՀ նախագահի աշխատակազմը Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովին առաջարկներ է ներկայացրել, որոնցից մեկը վերաբերում է ՀՀ նախագահի թեկնածուներին առաջադրվող պայմաններին, մասնավորապես՝ վերջին 10 տարում ՀՀ-ում բնակվելու վերաբերյալ սահմանադրական դրույթը փոխելուն։
Այսօր լրագրողների խնդրանքով ԱԺ պետաիրավական մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանն անդրադարձավ այս հարցին: Որպեսզի ավելի պարզ դառնա, թե ինչու է նման պահանջ ներկայացված, նա խորհուրդ տվեց բացել մեր Ընտրական օրենսգրքի վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի եւ ԵԱՀԿ-ԺՄԻԳ-ի համատեղ եզրակացությունը` ընդունված 2011 թվականին:
«Այնտեղ դուք կտեսնենք, որ նրանք այդ հարցը բարձրացնում են եւ, հասկանալով, որ խնդիրը սահմանադրական արգելքի մասին է, միեւնույն է, նշում են, որ եվրոպական վերջին նորմատիվներին նման սահմանափակումը չի բավարարում: Այսինքն` նման պահանջ, ըստ եվրոպական նորմատիվների, չպեսք է լինի: Սա չի նշանակում, որ երբ մենք ընդունում էինք մեր Սահմանադրությունը, մենք հաշվի չենք առել: Բնականաբար, եթե կա եվրոպական նոր մոտեցում, մենք, իհարկե, պետք է սահմանադրական նոր բարեփոխումների շրջանակում հաշվի նստենք այդ իրողության հետ: Դա չի նշանակում նաեւ, որ մենք հարյուր տոկոսով պետք է ընդունենք այդ պահանջը, բայց քննարկման առարկա դա չդարձնելը կլիներ շատ տարօրինակ»,- պարզաբանեց Հարությունյանը: