կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-07-23 10:40
Իրավական

Հայտնի է կառավարության կողմից առաջադրվող ՍԴ դատավորի թեկնածուի անունը. այսօր որոշումը կընդունվի

Հայտնի է կառավարության կողմից առաջադրվող ՍԴ դատավորի թեկնածուի անունը. այսօր որոշումը կընդունվի

ՀՀ կառավարությունը Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու կառաջադրի Վահրամ Ավետիսյանի թեկնածությունը: Այս հարցն ընդգրկված է կառավարության այսօրվա՝ հուլիսի 23-ի նիստի օրակարգում:

Որոշման նախագծում ասվում է.

«Ղեկավարվելով Սահմանադրության  166-րդ հոդվածի 1-ին մասով և213-րդ հոդվածի 3-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում առաջադրել Վահրամ Ավետիսյանի թեկնածությունը»:

Նշենք, որ սահմանադրական փոփոխությունների արդյունքում ՍԴ երեք դատավորների լիազորությունները դադարեցվել են: Ըստ այդմ, ՍԴ դատավորի թեկնածու առաջադրելու իրավունք ունեն ըստ հերթականության կառավարությունը, ՀՀ նախագահը եւ Դատավորների ընդհանուր ժողովը: Սակայն բոլոր թեկնածուները պետք է ընտրվեն Ազգային ժողովի կողմից 3/5-րդ ձայներով:

Կենսագրական տվյալներ

Ամբիոնի վարիչ, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Քաղաքացիական իրավունքի ամբիոն

Կրթություն
2015 թ նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 4-ը ուսումնական այց Մանհայմի, Հայդելբերգի եւ Համբուրգի համալսարաններ, Գերմանիա:
2015 թ. օգոստոսի 22-26-ը ուսումնական այց Մաստրիխտի համալսարան, Հոլանդիա:
2001 թ. ապրիլ եւ օգոստոս ամիսներին մասնակցել է ԱՄՆ արդարադատության նախարարության կողմից «Միջազգային հանցագործությունների քննությանն օժանդակելու ծրագրի» շրջանակներում կազմակերպված քննիչների վերապատրաստման դասընթացներին:
2001 թ. սեպտեմբերի 25-ից մինչեւ դեկտեմբերի 20-ը հաճախել եւ ավարտել է «Հռոմեական մասնավոր իրավունք» առարկայի գծով Մոսկվայի Պետական Համալսարանի իրավաբանական ֆակուլտետի եւ Հռոմեական իրավունքի եւ իրավական համակարգերի ուսումնասիրման Իտալիայի CRN կենտրոնի կողմից կազմակերպված դասախոսների վերապատրաստման կուրսերը:
1999 – 2001 թթ. ԵՊՀ ասպիրանտուրա
1994 – 1999 թթ. ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետ
 

Գիտական աստիճան, կոչում
Իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
 

Գիտական ատենախոսության թեմա
«Քաղաքացիների անձնական ոչ գույքային իրավունքների պաշտպանության քաղաքացիաիրավական եւ վարչական միջոցները», ի.գ.թ., 12.00.03 «Մասնավոր իրավունք» եւ 12.00.14 «Հանրային իրավունք»:
«Կորպորատիվ իրավահարաբերությունների արդի հիմնահարցերը ՀՀ-ում», ի.գ.դ., ԺԲ.00.03 «Մասնավոր իրավունք»:
 

Գիտական հետազոտությունների շրջանակ
Հռոմեական մասնավոր իրավունք, քաղաքացիական իրավունքի տեսություն, քաղաքացիական իրավունք, բաժնետիրական իրավունք, կորպորատիվ իրավունք եւ իրավաբանի մասնագիտական հմտություններ
 

Կարդացվող դասընթացներ
Հռոմեական մասնավոր իրավունք, Քաղաքացիական իրավունք, Բաժնետիրական իրավունք, Կորպորատիվ իրավունք
 

Աշխատանքային (մասնագիտական) գործունեություն
1999 - 2002 թթ. ՀՀ գլխավոր դատախազության Արագածոտնի մարզի դատախազության ավագ քննիչ:
2002 - 2006 թթ. ԵՊՀ քաղաքացիական իրավունքի ամբիոնի ասիստենտ:
2006 - 2013 թթ. ԵՊՀ քաղաքացիական իրավունքի ամբիոնի դոցենտ:
2003 - 2008 թթ. «Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա» ԻԿԿ-ի իրավախորհրդատու:
2006 թ. նոյեմբերի 11-ին ստացել է փաստաբանական գործունեության արտոնագիր:
2008 - 2008 թթ. «Զարգացման Հայկական Բանկ» ԲԲԸ-ի իրավաբանական բաժնի ղեկավար-գլխավոր իրավախորհրդատու:
2008 թ. «ԱՅ ԷՖ Ի ԷՍ» հայաստանյան մասնաճյուղի հակակոռուպցիոն ծրագրի փորձագետ:
2008 - 2009 թթ. ՀՀ գլխավոր դատախազության օտարերկրյա դատական ատյաններում պետական շահերի պաշտպանության բաժնի ավագ դատախազ:
2009 թ. ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության ավագ դատախազ:
2010 - 2011 թթ. Հայաստանի բանկերի միության «Ֆինանսական արբիտրաժ» հիմնարկի արբիտր:
2010 - 2011 թթ. «ԱՅ-Ի-ՋԻ-ՍԵՐՎԻՍ» ՍՊԸ իրավաբանական բաժնի պետ:
2012 թ. դեկտեմբերի 17-18-ը որպես փորձագետ մասնակցել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի կողմից կազմակերպած «Ժողովրդավարական ընտրությունների միջազգային չափորոշիչները պահպանումը (հիմնախնդիրները եւ հեռանկարները)» թեմայով միջազգային կոնֆերանսին, Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստանի Դաշնություն:
2014 թ. Արդարադատության ակադեմիայի դասախոս:
2014 - 2015 թթ. եվրոպայի խորհրդի փորձագետ:
2014 թ-ից ՀՀ արդարադատության նախարարի կողմից կազմված «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակման աշխատանքային խմբի անդամ:
2014 թ. հոկտեմբերի 8-10-ը մասնակցել է ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը մասնավոր հարաբերությունների ժամանակակից մոտեցումներին համապատասխանեցնելուն ուղղված կլոր սեղան քննարկմանը, Բեռլին, Գերմանիա:
2016 թ. սեպտեմբերի 19-ից 20-ը «Հարավային Կովկասում եվրոպական չափորոշիչներին իրավական համապատասխանեցում» ծրագրի շրջանակներում մասնակցել է «Իրավաբանական կրթության եւ դասավանդման մեթոդները» սեմինար-քննարկման աշխատանքներին, Երեւան, Հայաստան:
2016 թ. սեպտեմբերի 21-ից 23-ը մասնակցել է «Իրավաբանական ակադեմիական կրթության համատեղումը պրակտիկ գործունեության հետ» տարածաշրջանային կլոր սեղանի աշխատանքներն, Թբիլիսի, Վրաստան:
2017թ. մայիսի 15-ից 16-ը մասնակցել է «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով), ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովիեւ ՌԴ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից կազմակերպած «Արդյունավետ ընտրական մարմինները եւ ժողովրդավարական ընտրությունները» թեմայով ընտրությունների կազմակերպման համար պատասխանատու մարմինների եվրոպական 14-րդ միջազգային կոնֆերանսին, Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստանի Դաշնություն:
2012 թ. մայիսից ԱՊՀ ՄԽՎ ժողովրադավարության զարգացման մոնիթորինգի միջազգային ինստիտուտի երեւանյան մասնաճյուղի տնօրեն:
2013 թ. հունիսից ԵՊՀ քաղաքացիական իրավունքի ամբիոնի վարիչ:
2015 թ. մայիսից ՀՀ գլխավոր դատախազին առընթեր որակավորման հանձնաժողովի անդամ:
2015 թ. հուլիսից հաշտարարության որակավորման հանձնաժողովի անդամ:

Մասնակցությունը գիտական/մասնագիտական կառույցներին

Իրավագիտություն 001 մասնագիտական խորհրդի նախագահի տեղակալ (ԺԲ.00.03)

Պարգեւներ/կոչումներ

2013 թ. պարգեւատրվել է ԵՊՀ ոսկե հուշամեդալով:
2017 թ. պարգեւատրվել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի «ԱՊՀ ՄԽՎ 25-ամյակի» մեդալով:

Լեզուներ
հայերեն, ռուսերեն եւ անգլերեն (ազատ), լատիներեն (կարդալ եւ բառարանով իրականացնել թարգմանություն):

Ծառայությունը զինված ուժերում
Զինապարտ, առաջին դասի խորհրդական