|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը հրաժարվել է սատարել ԱՄՆ նախագահական ընտրությունների թեկնածուներից որևէ մեկին: Այդ մասին հայտարարել է Հայ Դատի կառույցը՝ պաշտոնական կայքում հրապարակած հայտարարությամբ: Դրանում, մասնավորապես, նշվել է, որ յուրաքանչյուր չորս տարին մեկ, որպես նախընտրական ռազմավարության մաս, Ամերիկայի Հայ դատի հանձնախումբն ուշադիր ուսումնասիրում է նախագահի թեկնածուների անցած ուղին և ընթացիկ ընտրարշավը, որն առանձնահատուկ մտահոգություն է առաջացնում ամերիկահայ համայնքի մոտ:
«Երկար ուսումնասիրությունների արդյունքում Հայ դատի հանձնախումբը եզրակացության է եկել, որ ո՛չ Հիլարի Քլինթոն-Թիմ Քեյն, ո՛չ Դոնալդ Թրամփ- Մայք Փենս թեկնածուները չեն վաստակել կազմակերպության սատարումը»,- ասված է հայտարարությունում:
Մարմինը, փոխարենը, կոչ է արել ամերիկահայերին՝ մասնակցել ընտրություններին և աջակցել կազմակերպության սատարած թեկնածուներին դաշնային, նահանգային և տեղական մակարդակներում:
Նշենք, որ ԱՄՆ նախագահի ընտրությունները կկայանան նոյեմբերի 8-ին: