|
Փոխարժեքներ
28 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.12 |
| EUR | ⚊ | € 419.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7383 |
| GBP | ⚊ | £ 486.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.18 |
Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին հայտնել է, որ իր կուսակցությունը Մոսկվայում Նիդերլանդների դեսպանատան շենքի մոտ բողոքի ակցիա կկազմակերպի՝ Հաագայում ռուս դիվանագետ Դմիտրի Բորոդինին ձերբակալելու հետ կապված. հայտնում է Интерфакс-ը։
Նրա խոսքերով՝ ոստիկանները իրավունք չունեին ձերբակալել ՌԴ դեսպանատան աշխատակցին: «Եթե նույնիսկ նա ավազակ է, ինչ-որ բան է գողացել, միևնույն է, նա դիվանագետ է: «Անձեռնմխելիություն» բառը գոյություն ունի բոլոր լեզուներում»,- ասել է նա:
Պատգամավորը խոստացել է, որ կկոտրի Նիդերլանդների դեսպանատան բոլոր պատուհանները: «Մենք չենք առաջնորդվի «Մեզ ապտակում են, իսկ մենք մյուս այտն ենք դեմ տալիս» սկզբունքով։ Մենք նույնպես կհարվածենք՝ ճակատին, քթին»,- ասել է նա: