|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Կենտրոն վարչական շրջանում բույսերի բուժման աշխատանքներ են։ Այս գիշեր՝ ժամը 4։00-ից մինչև լուսադեմ՝ ժամը 07։00-ը, սրսկիչ մեքենան կլինի Վարդանանց (Խանջյանից մինչև Նար-Դոսի փողոց), Աբովյան (Մոսկովյան խաչմերուկից մինչև Խ․ Աբովյանի արձանը ընկած հատված), Ալեք Մանուկյան, Իսահակյան փողոցներում։
«Բնակիչներին խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները և այդ ժամերին փակ պահել փողոց նայող պատուհաններն ու պատշգամբների դռները։
Հայցում ենք քաղաքացիների ներողամտությունը»,- տեղեկացնում է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն»-ը։։