Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Արդեն օր չկա, որ աղմուկ չբարձրանա իմքայլական պատգամավորների` մեկը մյուսից ավելի անտրամաբանական, ծիծաղաշարժ, անընդունելի արտահայտություններից ու մտքերից: Այսօր եւս նման խոսքերի պակաս չկար: Իմքայլական պատգամավորները, որոնց իրենց իսկ կուսակցության խոսնակը համեմատել էր Նիկոլի ուսապարկի հետ, ունեն անհասկանալի մի ինքնավստահություն, թե վերջին ճշմարտություններ են ասում». «Երկիր մեդիա» հեռուստաընկերության քաղաքական և լրատվական բաժնի ղեկավար Գեղամ Մանուկյանի՝ ընդամենը 3 ամիս առաջ պատրաստած հաղորդման առաջաբանից մի հատված է: Հաղորդումը պատրաստվել է Ազգային Ժողովի նախագահի տեղակալ Լենա Նազարյանի մի հարցազրույցի առիթով, որը հերթական բողոքի ալիքի առիթ էր դարձել:
Երեկ տարածվեց իմքայլական հերթական պատգամավորի հերթական աղմկահարույց միտքը: «Հերոսը» Հովիկ Աղազարյանն էր, որը կասկածի տակ էր առել Քարվաճառի` հայապատկան լինելը: Հերթական ցնցող «քննարկումը» հայրենիքի այս կամ այն հատվածի պատկանելության մասին:
Գեղամ Մանուկյանի վերոնշյալ հաղորդումը, արտահայտած մտքերն ու որակումները, որոնք արտացոլում էին մեր իրականությունը երեկ, ցավոք, նաև այսօրվա հայելին են: Ելնելով այս հանգամանքից՝ անհրաժեշտ համարեցինք վերահրապարակել այն:
Yerkir.am
Արդեն օր չկա, որ աղմուկ չբարձրանա իմքայլական պատգամավորների` մեկը մյուսից ավելի անտրամաբանական, ծիծաղաշարժ, անընդունելի արտահայտություններից ու մտքերից: Այսօր նման խոսքերի պակաս չկար եւս: Իմքայլական պատգամավորները, որոնց իրենց իսկ կուսակցության խոսնակը համեմատել էր Նիկոլի ուսապարկի հետ, ունեն անհասկանալի մի ինքնավսհատություն, թե վերջին ճշմարտություններ են ասում: Օրերս Ազգային Ժողովի նախագահի տեղակալ Լենա Նազարյանի մի հարցազրույցն էր հերթական բողոքի ալիքի առիթ դարձել: Վերջինս հայտարարել էր, որ «հետադիմական ու վնասակար է այն կարծիքը, թե պետք է տարիներով հզորանալ, վերազինվել ու նոր հաղթանակ արձանագրել»: Փոխխոսնակ տիկինը հետո պնդել էր, թե «պետք է փորձենք երկարատեւ խաղաղություն ունենալ մեր բոլոր հարեւանների հետ. տարածաշրջանը վերջապես պետք է մարդկային դեմք ունենա»: Լենա Նազարյանին շատերը դատապարտեցին, համարեցին, որ ունակ չէ կապակցված մտքեր ձեւակերպել ու արտահայտել: Այն, որ դա այդպես է, Լենա Նազարյանը բազմիցս է ապացուցել իր աղմկահարույց, իրարահաջորդ հայտարարություններով, անմեղսունակ քայլերով ու խոսքերով:
Լենա Նազարյանը մենակ չէ, նրա նմանները շատ են՝ իշխանական պատգամավորներից, պաշտոնյաներից մինչեւ իշխանական ֆեյքեր: Բարձրաձայնում են բանական, կիրթ, երկրի ու պետության համար անհանգստացող մարդկանց համար անհասկանալի հիմար, անգամ` վնասակար եւ կործանիչ մտքեր, այնուհետեւ դրանք քննարկվում են, տարածվում, կամա թե ակամա իրենց ազդեցությունը թողնում, եւ, ձնագնդու պես գլորվելով, բերնեբերան անցնելով, հանրային կարծիք, մոտեցում կամ պահանջ դառնալու վտանգավոր միտում ստեղծում:
Իրականում իշխանության, այս քաղաքական գծի ցանկությունն էլ հենց դա է: Լենա Նազարյանը, դիցուք, մի քանի տխմար ձեւակերպումներ է տվել, թե` ուզո՞ւմ եք մի քանի տարի հետո կռիվ անեք, ուզում եք տարիներ անց ետ բերե՞լ Շուշին, Հադրութը: Հո դուք չե՞ք գժվել, դուք ուրեմն հետադիմական եք, վնասակար եք: Պետք է ադրբեջանցու, թուրքի հետ համակերպվեք, հաշտ ապրեք, վերմակն էլ քաշած ձեր ոտքերից մի քիչ էլ կարճ: Սա քաղաքական, գաղափարական ուղղություն է, որ կա Հայաստանում:
Այսօրվա իշխանության մեծ մասի հավատամքն է ու նոր չէ: Հետեւեք նրանցից շատերի անցած տարիների գործունեությանը՝ քաղաքացիական ակտիվիստներ, խմբագիր Փաշինյան, տարբեր միջազգային կառույցներում աշխատածներ, որոնք տարիներ շարունակ եղել են լուսանցքային գործիչներ, բայց ծաղրել են ազգայինը՝ այն բանաձեւելով «հայուգեն» անհարգալից ձեւակերպմամբ, քննադատել են, փորձել են խոչընդոտել մեր պաշտպանունակությունը նոր մակարդակի հասցնել փորձող «Ազգ-բանակ» կոնցեպտին, քննադատել են Հայոց Պահանջատիրությունը, անհարգալից են արտահայտվել ապրիլի 23-ին ջահերով Ծիծեռանակաբերդի բարձունք գնացող հայ երիտասարդի մասին:
Բայց տարիներ առաջ նրանք իշխանություն չեն եղել, խմբակներ են եղել, որոնց ձայնը ազդեցիկ չէր կարող լինել: Հիմա արդեն երկուսուկես տարի այդ ամենը կյանքի կոչելու հնարավորություն են ստացել: Հանրային մեծ հակազդեցության պայմաններում իրենք պետք է փորձեին այդ մտքերը շրջանառության մեջ դնել, հանրայնացնել, այնպես անել, որ անգամ եթե այդ տեսակետներն անընդունելի են, հնարավորինս շատ խոսեն, քննադատեն, հանրային քննարկումներ ծավալեն, որ, ի վերջո, դրանք դառնան հասարակական տեսակետներ: Սա հայտնի մեխանիզմ է, որն ընդունված է կոչել Օվերտոնի պատուհան: Ամերիկացի հասարակական գործիչ Օվերտոնի մշակած տեսության համաձայն՝ մի քանի փուլով հնարավոր է հասարակության համար ամենաանընդունելի գաղափարն անգամ դարձնել ընկալելի: Նախ այդ գաղափարը բարձրաձայնվում է ու արժանանում քննադատության, ապա այդ միտքը քննարկվում է հասարակությունում, կլսվեն նաեւ հատուկենտ պաշտպանող խոսքեր: Հետո այն կդառնա իշխանական քարոզչամեքենայում հանրային եթերներում, մեդիա դաշտ նետված քննարկվելիք նյութ, տպավորություն կստեղծվի, որ դա արդեն հանրային կարծիք է: Հաջորդիվ՝ դեմ արտահայտվողների պիտակավորում, ինչպես Լենան է ասել՝ հետադիմական, վտանգավոր՝ ստեղծելով տպավորություն, որ իրենք նորմալ մարդիկ են, իսկ Արցախի ապագայի ու հաղթանակների, պայքարով կորցրածը ետ բերելու մասին խոսողը՝ վատը, վտանգավոր, 18 տարեկանների կյանքերը խլել փորձող: Այստեղ խաղում են նոր ավարտված պատերազմի, դեռ չսպիացած վերքի, ծովածավալ Եռաբլուրի պատկերների, որդեկորույս ընտանիքների լուսանկարների ու զավակ ունեցող մարդու բնական վախի վրա:
Արդյունքը՝ կյանքի կոչվեց Օվերտոնի պատուհանի մոդելը: Ի դեպ, տարբեր թեմաներով այդ պատուհանը Փաշինյանն ու կինը, նրանց թիմակիցները վաղուց էին բացել: Օրինակներ, ահա.
Ցանկացածդ կարող է այս շարքը շարունակել, վստահ եմ, որ այդ ամենը նկատելի է:
Եվ ապագայում, հակառակ քաղաքական ուժերի մեծ մասի հակազդեցությանը, եթե փաշինյանական իշխանությանը հաջողի ընտրությունները կազմակերպել, հրապարակ նետած այս մտքերի շուրջ բանավեճով այլեւս տաբուներն ու կարմիր գծերն իսպառ են վերացվելու՝ ազգային, պետականության, Հայրենիքի իմաստավորման հարցերում, ակնկալելի է, որ Օվերտոնի պատուհանը ոչ թե ավելի է բացվելու, այլ ուղղակի ապակիներն են փշրվելու ու հորդելու է մի խելագար ապազգային, հակապետական, կազմաքանդիչ ցունամի՝ իրենց օրակարգային թեմաներով.
Ցանկը էլի շարունակելի է:
Ասածներս ամենեւին վատատեսական գույների մեջ ապագան ներկայացնելը չէ: Սրանք խոսքեր չեն միայն, այլ մեր կողքին դարձած եւ սպասվելիք ակնհայտ իրականություն: Լենա նազարյանների իշխանության ներկայացուցիչների ամենօրյա հայտարարություններն են սա ապացուցում:
Ու, անկեղծ ասած, վստահ եմ, որ, միմիայն սրան հակազդելով, քաղաքացին, հայրենասերը, իր զավակների, ընտանիքի, երկրի մասին մտածող ցանկացած ոք այդ գահավիժումը արգելակելու համար է, որ պետք է շարք կանգնի առանց ընկրկումների, պատճառաբանությունների ու քաղաքական երանգավորումների։