|
Փոխարժեքներ
29 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.2 |
| EUR | ⚊ | € 416.96 |
| RUB | ⚊ | ₽ 4.6098 |
| GBP | ⚊ | £ 486.75 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Վերաքննիչ դատարանում մեկնարկել է ՀԱԿ ակտիվիստների գործով նիստը:
Yerkir.am-ի թղթակիցը դատարանից տեղեկացնում է, որ թեեւ դահլիճում ազատ տեղեր կան, սակայն, առանց պատճառաբանության, ակտիվիստներին սատարող կանանց թույլ չեն տալիս ներկա գտնվել նիստին:
Այս մասին ամբաստանյալների պաշտպան Մուշեղ Շուշանյանը տեղյակ պահեց դատավոր Եվա Ռուբինյանին` նշելով, որ աղմուկի մեջ չեն կարող աշխատել, քանի որ կանանց ձայները դրսից լսվում են: Դատավորն էլ, ի պատասխան, հայտարարեց. «Ոչինչ, աղմուկի մեջ կաշխատենք»:
Այս պահին վկայություն է տալիս տուժող Շահեն Հարությունյանը: