Հունվարի 8-ի եւ 9-ի փոխարեն կաշխատենք դեկտեմբերի 20-ին եւ 27-ին
Տոնական ոչ աշխատանքային օրերը, կարծես, կրճատվելու միտում ունեն: Այսպես` մեր տեղեկություններով` կառավարության այս շաբաթվա նիստի օրակարգում ընդգրկված նախագծի համաձայն` 2015 թվականի հունվարի 8-ի և 9-ի աշխատանքային օրերը, համապատասխանաբար, տեղափոխվելու են 2014 թվականի դեկտեմբերի 20-ը և 27-ը` շաբաթ օրեր: