կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-01-05 16:21
Առանց Կատեգորիա

Հայաստանում գրիպի նոր տեսակով հոսպիտալացվել է շուրջ 600 քաղաքացի. նախարար

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը կառավարության այսօրվա նիստում անդրադարձավ գրիպի վիրուսով պայմանավորված իրավիճակին։

«Եթե անցյալ տարի մենք նկատում էինք գրիպի շրջանառության բացառիկ դեպքեր, այս տարի մենք նոյեմբեր ամսից բավական աճ ենք գրանցում։ Վերջին 10 օրվա ընթացքում վիճակը բավական կայունացել է, դա պայմանավորված է նաև ուսումնական արձակուրդներով։ Եվ հույս ունենք, որ այս կայունացման արդյունքում նաև որոշակի նվազման տեմպ կգրանցնեք։

Իհարկե, մահճակալային ֆոնդի ապահովվածության առումով վիճակն ամբողջովին վերահսկելի է։ Եվ մեր հիվանդանոցները պատրաստ են նաև դիմակայել գրիպի շտամի շրջանառությանը։ Այս պահին մենք ունենք հոսպիտալացված 595 քաղաքացի՝ սուր շնչառական հիվանդությունների հետևանքով։ Նրանց 95 տոկոսը մինչև 18 տարեկան երեխաներ են։ Գիտենք, որ գրիպը հիմնականում շրջանառվում է երեխաների շրջանում, և փոխանցողները նրանք են։ Ուստի, առաջիկա մի քանի օրվա արձակուրդներն էլ կնպաստեն, որպեսզի այս նվազման տեմպը շարունակվի»,- ասաց Ավանեսյանը։

Նա նշեց, որ գրիպի դեմ պատվաստվելու արդյունքում հնարավոր է խուսափել հիվանդանալուց։