Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հունիսի 12-ը չի կարող հենց այնպես անցնել, մենք բոլոր ուղղություններով աշխատանքներ ենք տանում, հատկապես մեր իրավաբաների հետ: Այս մասին Սուրբ Աննա եկեղեցու բակում հայտարարեց Բագրատ Սրբազանը:
«Ես ուղղակիորեն հորդորում եմ, նաեւ որոշակի հանձնարարություն եմ տվել մեր քաղաքական ուժերին, որ որոշակի ուղղություններով իրենք զբաղվեն եւ ուրախ եմ, որ հանձն են առել: Հորդորում եմ նաեւ քաղաքական միավորված կազմակերպություններին ոստիկանական բռնությունների ուղղությամբ աշխատանք ծավալեք, դրանք կլինեն զեկույցների կամ այլ ձեւերով»,-նշեց նա:
Ըստ Բագրատ Սրբազանի՝ շարժման տրամաբանությունը լինելու է այն, ինչով սկսել են։
«Վերստին ուզում եմ կրկնել՝ մեր շարժման հիմքը, էությունը, բովանդակությունը բարձր իմաստով հոգևոր է։ Եթե նկարագրելու լինենք տեսակով՝ ազգային ազատագրական է, իսկ վերջնահանգրվանի լուծումները քաղաքական են: Մենք գիտենք, որ ստի հայրը սատանան է, ուրեմն, լայն իմաստով, մեր շարժումը չարիքի դեմ է, չարիքի մարմնավորման դեմ է, այն չարիքի, որը վիշապի պես նստած է զուլալ աղբյուրի ակունքին ու ոչ միայն խմում է այդ ջրերը՝ փչացնելով, սպառելով ու ոչնչացնելով, այլև միևնույն ժամանակ ծարվի է մատնում ողջ ժողովրդին։ Այդ չարիքը լինելու է մեր թիրախը, մեր հիմնական թիրախը, այն վերացնելն է լինելու»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է քաղաքական լուծումներին, ապա դրա պահանջը, Սրբազանի խոսքով, իրենք հայտարարել են. «Լուծումները տարաբնույթ են, բայց մեկն է թիրախը՝ ազատագրում չարիքից։ Եվ դա քաղաքական է, մեր պայքարն այդպես է լինելու»:
Մանրամասները՝ տեսանյութում: