Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Արդեն փաստ է, որ փաշինյանական իշխանությունն անկախ Հայաստանի ամենաձախողված, ամենաապազգային ու ամենահայրենաքանդ իշխանությունն է: Հասարակության մի մասը հստակ գիտակցում է, որ Նիկոլ Փաշինյանի հեռանալն օրախնդիր է, և պահանջում է վարչապետի հրաժարականը: Մյուս մասը, թեև գտնվում է հուսահատության մեջ, զգում է, որ խաբված է, դավաճանված է, սխալվել է՝ Նիկոլին իշխանության բերելով, սակայն չի գտնում այն առաջնորդին, ում հետևից պետք է գնա և ումով պետք է փոխարինի Փաշինյանին: Խնդիրն այն է, որ վերջին տարիներին Փաշինյանը հասարակությանը սովորեցրել է «ականջներով» առաջնորդվելուն: Այդ մասսան նման է «ականջներով սիրող» կնոջ, ում ամուսինը հարբեցող է, խաղամոլ, դավաճան, անբան, ընտանիքի հոգսերի մասին չմտածող, բայց գիտի, թե կնոջը դավաճանելուց և հարբած վիճակում գիշերը նրա հետ ծեծուջարդ ու «դեբոշ» սարքելուց հետո ինչ լավ ու շոյիչ խոսքեր կարելի է շշնջալ նրա ականջին, որ նորից նվաճի կողակցի սերը, չկորցնի վստահությունը: Ու կինն այդ գեղեցիկ խոսքերի, սիրո կեղծ խոստովանությունների ազդեցությամբ շարունակում է ներել ու սիրել ամուսնուն, ապրել նրա հետ, որի սխալների պատճառով ընտանիքը և տունը քանդվում են:
Նիկոլը նման է այդ ամուսնուն, նա Հայաստանի քաղաքացուն «հպարտ» ասելով՝ ջարդեց նրա հպարտությունը թե՛ Հայաստանում, թե՛ սփյուռքում: Էլ չենք խոսում արցախցիների մասին: «Սիրում եմ ձեզ, հպարտանում եմ ձեզանով, խոնարհվում եմ բոլորիդ առաջ» ասելով՝ Փաշինյանը սպանդանոց տարավ ազգի հազարավոր երիտասարդների, մեզ հայրենազրկեց, դարձրեց թուրքի ծաղրուծանակի առարկա, մեզ հաղթողից դարձրեց պարտվող ժողովուրդ: Բայց այդ ամեն ինչից հետո սկսեց նորից հիշեցնել, որ ինքը եկել է, որ «բարելավի» մեր կյանքը, որ ինչ անում է, մեզ համար է անում, որ փրկել է տասնյակ հազարավորների կյանքը, որ ապահովում է Սյունիքի անվտանգությունը, որ եկել է քաղաքացու՝ նախկիններից վրեժ լուծելու ժամանակը և այլն...
Այսօր ընդդիմության հարթակում կանգնածները, պայքարի առաջնորդներն այլ կարգավիճակի մարդիկ են: «Հայրենիքի փրկության ճակատի» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը հավասարակշիռ, գործի մարդ է, նա չի կարող դուրս գալ և ղժղժալով հայհոյել իշխանությանը, չի կարող լաչառություն անել հրապարակի հարթակում, չի կարող պոպուլիստական ելույթներ ունենալ և ոսկե սարեր խոստանալ: Այդպիսի մարդ, հավանաբար, չկա այսօրվա ընդդիմության մեջ: Ուստի «ականջներով սիրող» հասարակությունը սպասում է, որ մի նոր լաչառ ու պոպուլիստ «Նիկոլ» դուրս կգա, կշոյի իր լսողական համակարգը, ու այսօրվա Նիկոլին իրենք կփոխարինեն մեկ այլ «Նիկոլով»»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: