|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը պնդում է, որ ընդդիմությունը հայտարարելով չէ, ընդդիմությունը քաղաքակամ առկա իրողություններով է, ընտրությունների արդյունքով է։ Այս մասին նա հայտարարեց խորհրդարանում լրագրողների հետ զրույցում` պատասխանելով հարցին` ինչու մինչ օրս չեն հայտարելել, որ ԲՀԿ-ն ընդդիմություն է։
Ատգամավորը նշեց, որ ԱԺ նոր կանոնակարգ օրենքը նման բան չի պահանջում: «Նախկին կանոնակարգն էր պարտադրում, որ ԱԺ աշխատանքների սկզբում հայտարարվեր, թե ինչ դիրքավորում ունես։ Ընտրությունների արդյունքով կա հստակ մեծամասնություն, որը ձևավերելու է իշխանություն։ Որևէ քաղաքական ուժը, որն իշխանության մեջ չէ, բնականաբար, ընդդիմություն է, սա քաղաքական պարզ աքսեոմ է, և երդումեր ուտելու, ավետարանի վրա երդվելու անհրաժեշտություն չեմ տեսնում»,- շեշտեց նա։
Զոհրաբյանը նշեց, որ համակարծիք չէ այն տեսակետի հետ, որ ԲՀԿ-ն « Իմ քայլը» դաշինքի սիրելի ընդդիմություն է։ «ԱԺ-ում 2 հանձնաժողով և 1 փոխխոսնակ ունենալն ամենևին «Իմ քայլի» սիմպատիայի կամ անտիսմպատիայի արդյունքով չէ, այլ Դոնթի բանաձևով է, Սահմանադրությամբ է»,- ասաց նա։