կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-09-25 15:07
Հասարակություն

Կուսությունից զրկվելու կոչ անողը` նախկին ՀՀԿ-ական

Կուսությունից զրկվելու կոչ անողը` նախկին ՀՀԿ-ական

Պարզվում է կուսությունից զրկվելու կոչ անող Անի Զախարյանը, ով այսօր «Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության նախագահն է, նախկին ՀՀԿ-ական է: Այս մասին նա հայտնեց լրագրողների հետ հանդիպման ժամանակ եւ ընդգծեց, որ երեք տարի է եղել ՀՀԿ-ական:

 

«Դա բոլորը գիտեն, որ ես եղել եմ ՀՀԿ անդամ: ԱԺ ընտրությունների նախաշեմին, երբ որ իմ հարցն էր քննարկվում, որ ես մտնեմ համամասնական ցուցակ, ես դիմումը գրել եւ ՀՀԿ-ից դուրս եմ եկել: ՀՀԿ-ի կողքին Անի Զախարյան անձն այլեւս անելիք չուներ` տեսնելով ներքին խոհանոցը, եւ, ի վերջո, անընդհատ ինչքան կարելի է նյարդեր քայքայել, քեզ ստիպեն, որ այս կամ այն բանը անես, դռներ թակես»,- ասաց Անի Զախարյանը:

 

Պարզվում է` միշտ էլ իմացել է, որ ՀՀԿ-ն սխալ ուղղությամբ է գնացել: «Բայց գալիս է մի պահ, որ տեսնում ես, որ ՀՀԿ-ականների մեծ մասը, բացի սեփական շահից, որեւէ միտում չունեն պետություն զարգացնելու»,- հայտարարեց կուսակցապետուհին:

 

Ի դեպ, նա տեղեկացրեց, որ որեւէ մեկի կողմից չեն ֆինանսավորվում, սեփական միջոցներով են պահում կուսակցությունը: Այսօր կուսակցությունն ունի 207 անդամ:

 

Հիշեցնենք, որ Անի Զախարյանը հանրությանը հայտնի դարձավ այն բանից հետո, երբ 26 տարին լրացած աղջիկներին կուսությունից զրկվելու կոչ արեց: 

 

Լուսանկարը` Անի Զախարյանի ֆեյսբուքյան էջից