Դիանայի մահվան կապակցությամբ բացահայտումներ անողը փախչում է Բրիտանիայից
Անգլիացի մի դիպուկահար, ով վերջերս բացահայտումներ էր արել արքայադուստր Դիանայի սպանության վերաբերյալ, մեկնել է Թաիլանդ, քանի որ իր կյանքին սպառնալիք է զգում: Բացահայտումները կատարելիս նա նախընտրել էր չներկայանալ եւ հայտնել էր, որ Մեծ Բրիտանիայի օդային հատուկ ծառայության ձեռքի գործն է Դիանայի մահը. տեղեկացնում է Daily Mail-ը: