Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը պնդում է, որ Մարտի 1-ի գետ կապ չունի:
«Ես ի՞նչ կապ ունեմ Մարտի 1-ի հետ: Ես կարող եմ ձեզ մի բան ասել` գնացեք, բացեք «Հայկական ժամանակ» թերթը` Նիկոլ Փաշինյանի թերթը, որտեղ գրված էր` միակ մարդը, որ ժողովրդի կողքին է եղել, չի էլ մասնակցել Մարտի 1-ի դեպքերին»,- խորհրդարանում լրագրողներին ասաց նա:
Դիտարկմանը` փաստահավաք խմբի զեկույցում գրված է, որ իր թիկնազորը ստացել է ՊՆ համազգեստ, Ծառուկյանն արձագանքեց. «Թիկնազորից ո՞վ, մեկի անունը տվեք, մեկին ցույց տվեք: Ախր չի կարելի ցեխ շպրտել»:
Դիտարկմանն էլ` Էդմոն Մարուքյանն ասում էր` գնացեք, նայեք` ինչ է ասվում փաստահավաք խմբի զեկույցում, պատասխանեց. «Մարդիկ սխալ են արել, դրա համար պետք է պատասխանատվության ենթարկվեն: Ես հիմա պահանջում եմ` ով Մարտի 1-ի համար այդպիսի ցուցմունք տվել է, ապացուցի, ապացուցելու դեպքում թող ինձ կալանավորեն, չապացուցի` իրեն կալանավորեն: Ես անուն չեմ ասում: Ով հայտարարել է Ծառուկյանի անունը, թիկնազորի անունը, եթե ինքը չի ապացուցում, ուրեմն ինքն անբարոյական մարդ ա: Եթե ապացուցի, ուրեմն մեղավոր ենք, պատժվենք, իսկ եթե` չէ, էդ շանտաժ անողները թող պատժվեն, որ այդ ամեն ինչն ավարտվի»: