կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-10-20 15:52
Քաղաքական

Եթե հրաժարվենք սահմանադրական փոփոխություններից, ապա կունենանք նոր` չորրորդ նախագահ, որից դժգոհելու ենք. Արմեն Ռուստամյան

Եթե հրաժարվենք սահմանադրական փոփոխություններից, ապա կունենանք նոր` չորրորդ նախագահ, որից դժգոհելու ենք. Արմեն Ռուստամյան

Այսօր լրագրողների հետ զրույցում ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, պատասխանելով հարցին, թե արդյո՞ք Սերժ Սարգսյանի` սահմանադրական փոփոխությունների հայեցակարգի վերաբերյալ դիրքորոշում հայտնելու հետաձգումը պայմանավորված չէ եռյակի ճնշմամբ, պատասխանեց. «Եթե եռյակի մոտեցումները ինձ որևէ մեկը ձևակերպի լիարժեք, ես ավելի հեշտ կպատասխանեմ այդ հարցին: Առայժմ հրապարակված տեսակետն այն է, որ եռյակը որևէ քննարկում չի ընդունում, ուրեմն ի՞նչ հետաձգելու մասին է խոսքը: Այլ հարց է, որ Սերժ Սարգսյանը հայտարարեր, որ հրաժարվում է սահմանադրական փոփոխությունների գործընթացից, բայց նման հայտարարություն չի հնչել: Եթե նման բան տեղի ունենա, ես ձեզ հիմա եմ ասում, որ հետո չասեք, թե Դաշնակցությունն իր դիրքորոշումներըն ըստ ընթացքին ճշտում է, ապա դա կլինի ամենամեծ բացթողումը թե' մեր երկրի համար, թե' ընդդիմության համար: Եթե նպատակն այն է, որ համակարգային փոփոխություններ տեղի չունենան, սահմանադրական փոփոխություններ տեղի չունենան, ուրեմն ողբամ մեր վիճակը, որովհետև եթե հրաժարվենք սահմանադրական փոփոխություններից, ապա կունենանք նոր` չորրորդ նախագահ, որից դժգոհելու ենք»:

 

Դաշնակցության կարծիքով` եթե ինչ-որ բան պետք է կատարվի երկրում, որը կհանգեցնի ժողովրդի համար ընդունելի զարգացումների, համակարգային փոփոխությունն է, իսկ դա հնարավոր չէ առանց Սահմանադրության փոփոխության:

 

«Ամբողջական իշխանափոխությունը, որի մասին երկար ժամանակ խոսել ենք, հիմա փորձում են աղավաղել կամ իմաստազրկել, ենթադրում է ոչ միայն վարչախմբի հեռացում, այլ նաև համակարգի փոփոխություն, որ նույն բանը չկրկնվի»,- ասաց պատգամավորը: