Փոխարժեքներ
07 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.36 |
EUR | ⚊ | € 416.1 |
RUB | ⚊ | ₽ 3.94 |
GBP | ⚊ | £ 499.15 |
GEL | ⚊ | ₾ 142.24 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՀՀ գլխավոր դատախազությունը «Ապօրինի ծագման գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքը կիրառում է միայն Նիկոլ Փաշինյանի ընդդիմախոսների նկատմամբ: Այդ մասին է վկայում նաեւ «Ժողովուրդ» օրաթերթի հարցմանն ուղարկված պատասխանը:
«Ժողովուրդ» օրաթերթը գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանից խնդրել է գրավոր տրամադրել տեղեկություն, թե 2023 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին ապօրինի գույքի բռնագանձման գործերով ներկա եւ նախկին պաշտոնյաներից ում գույքն է ուսումնասիրության ենթարկվել (ներկայացնել ողջ ցանկը): Ի պատասխան՝ դատախազը հայտնել է, որ «Ապօրինի ծագման գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի համաձայն՝ դատախազության համանուն վարչությունում «ուսումնասիրությունները սկսելու հանգամանքը, դրանց հիմքերը, ընթացքի վերաբերյալ եւ դրանց արդյունքում ստացված տվյալներն ամբողջությամբ գաղտնի են եւ ենթակա են տրամադրման այլ անձանց՝ միայն ելնելով ապօրինի ծագման գույքի բռնագանձման վարույթի նպատակներից: Հետեւաբար, որոշակի անձանց պատկանող գույքերի նկատմամբ ուսումնասիրության առկայության առնչությամբ տվյալներ չեն կարող տրամադրվել»:
Այսինքն՝ դատախազությունը գաղտնի է պահում, թե ում ապօրինի ծագման գույքի ծագումնաբանությունն է ուսումնասիրում: Բայց դատելով մեր երկրորդ հարցի պատասխանից՝ դատախազությունը միայն ընդդիմադիր հայացքներ ունեցողների գույքն է ուսումնասիրում, բայց ոչ որեւէ գործող պաշտոնյայի կամ իշխող ՔՊ-ականի: «Ժողովուրդ» օրաթերթի երկրորդ հարցին, թե կոնկրետ որ պաշտոնյաների կամ նախկին պաշտոնյաների գործերով են արդեն հայցեր ներկայացվել դատարաններ (ներկայացնել ողջ ցանկը), դատախազությունը սիրահոժար մի ողջ ցանկ է ներկայացրել. 2023թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին հայցադիմումներ են ներկայացվել ընդդեմ հետեւյալ պաշտոնատար անձանց (նկատենք, որ բոլորը նախկին պաշտոնյաներ են կամ Նիկոլ Փաշինյանի ընդդիմախոսներ).
1. Մհեր Սեդրակյան (Էրեբունու նախկին թաղապետ),
2. Հրայր Թովմասյան (ՍԴ դատավոր),
3. Հովիկ Աբրահամյան (ԱԺ նախկին նախագահ),
4. Վահե Նիկոյան (Երեւանի նախկին փոխքաղաքապետ),
5. Սամվել Ուզունյան (նախկին դատավոր),
6. Արթուր Գեւորգյան (ԱԺ նախկին պատգամավոր),
7. Ռոբերտ Նազարյան (Երեւանի նախկին քաղաքապետ),
8. Արմեն Հարությունյան (Էրեբունու նախկին թաղապետ),
9. Զարզանդ Գրիգորյան (Արշալույսի նախկին գյուղապետ),
10. Առաքել Վիրաբյան (Պտղնու նախկին համայնքապետ),
11. Սաշա Հակոբյան (Մասիսի նախկին քաղաքապետ),
12. Ժաննա Հովհաննիսյան,
13. Անուշավան Այվազյան (ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության աշխատակազմի ընդերքի գործակալության նախկին պետ),
14. Հովիկ Աբովյան (Տավուշի նախկին մարզպետ),
15. Վահագն Վերմիշյան (ՀՀ քաղշինկոմիտեի նախկին ղեկավար),
16. Արման Ղուկասյան,
17. Արամ Սիմոնյան (ԵՊՀ նախկին ռեկտոր),
18. Արամ Վարդանյան,
19. Մանուկ Հակոբյան (Աբովյանի նախկին քաղաքապետ),
20. Անդրանիկ Քասարյան (Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության եւ քաղաքաշինության վարչության նախկին պետ):
Ահա նրանք, որոնցով զբաղվում է գլխավոր դատախազը: Եթե նկատեցիք, խոշոր կոռուպցիոներներից գրեթե ոչ ոք չկա այս աղքատիկ ցանկում: Ավելին՝ այս ցանկից Նիկոլ Փաշինյանի վրեժխնդրության հոտն է գալիս, որը սիրով կատարում է գլխավոր դատախազը կամ, որ նույնն է, իշխող ՔՊ-ի օմբուդսմենը:
Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում