|
Փոխարժեքներ
19 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.04 |
| EUR | ⚊ | € 427.96 |
| RUB | ⚊ | ₽ 5.0736 |
| GBP | ⚊ | £ 491.3 |
| GEL | ⚊ | ₾ 137.59 |
2015-17 թթ Ֆրանսիական վարկի միջոցներով կառուցվել է Երևանի կեղտաջրերի մաքրման Աէրացիայի նոր կայանը, քանի որ գործողը պիտանի չէր՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՀ հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանը ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացնելով Հաշվեքննիչ պալատի 2020 թ. գործունեության տարեկան հաղորդումը։
10,5 միլիոն եվրո վարկային միջոցներով կառուցված կայանը արդեն 4 տարի է չի գործարկվում, քանի որ չի անցնում փորձաքննություն՝ մտահոգություն հայտնեց նա։
Բանն այն է, որ կայանը կառուցած կապալառուն բազմիցս դիմել է պետական և համայնքային մարմիններին կատարել հանձնում և ընդունում, սակայն հարցը առայսօր լուծված չէ։
Փաստորեն, ասաց Լևոն Յոլյանը, ունենք 4 տարի չշահագործվող նոր կայան, ինչի արդյունքում շարունակում ենք ունենալ լուրջ բնապահպանական խնդիրներ։
Մանրամասն՝ տեսանյութում․