ՀՀ-ում տեղի ունեցող սրընթաց արտագաղթի մասին փաստում են ամենատարբեր
վիճակագրական տվյալներ: Ըստ ԱՎԾ ներկայացրած տվյալների՝ վերջին տարիներին ՀՀ-
ում հետեւողականորեն նվազում են ե՛ւ աշխատանքային ռեսուրսները, ե՛ւ տնտեսապես
ակտիվ բնակչությունը: Ըստ այդմ, 2011թ. աշխատանքային ռեսուրսները եղել են 2 մլն286
հազար մարդ, 2012թ. այդ ցուցանիշը նվազել է՝ հասնելով 2 մլն 260 հազարի: Ինչ
վերաբերում է տնտեսապես ակտիվ բնակչությանը, ապա 2011թ. այդ թիվը կազմել է 1
մլն 440 հազար, իսկ 2012թ. այն հասել է 1 մլն 418 հազարի: Տնտեսապես ոչ ակտիվ
բնակչության թիվն էլ 845 հազարից դարձել է 842 հազար: Նվազել է նաեւ
գործազուրկների թիվը՝ 266 հազարից դառնալով 245 հազար: Ակնհայտ է, որ այս բոլոր
ցուցանիշներն արտագաղթի հետեւանք են, այլ ոչ թե բարեկեցության: Այս մասին գրում է «Ժողովուրդը»: