Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթը պարզել է, որ Հայաստանի մշտական բնակչության թիվը վերջին մեկ տարվա ընթացքում պաշտոնապես նվազել է 11 հազար 700-ով: Ըստ Հայաստանի վիճակագրական կոմիտեի` Հայաստանի մշտական բնակչության թիվն այս տարվա հոկտեմբերի 1-ին 2 մլն 957 հազար 500 է եղել, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում՝ 2 մլն 969 հազար 200 էր:
Եթե վերլուծենք ըստ մարզերի, Լոռու մարզում միայն վերջին 1 տարվա ընթացքում բնակչության թիվը նվազել է 2300-ով: Նկատենք, ի դեպ, որ այս մարզում գտնվող Ալավերդու պղնձաձուլական գործարանը տեւական ժամանակ է` չի շահագործվում, եւ գործարանը փակվելուց հետո 650 քաղաքացի գործազուրկ է դարձել: Ավելի վատ պատկեր է Շիրակի մարզում. այստեղ 3300-ով Է բնակչությունը նվազել:
Ի՞նչ է անում գործադիրը դեմոգրաֆիայի խնդրից խուսափելու համար, չունի՞ մտահոգություն բնակչության թվի ակնհայտ նվազման առնչությամբ: «Ժողովուրդ» օրաթերթի հարցին ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը պատասխանել է. «Գրավոր դիմեք, ես կպատասխանեմ, թե կառավարությունն ինչ է անում այս խնդրի լուծման ուղղությամբ»: «Ժողովուրդ» օրաթերթի գրավոր հարցումն, իհարկե, արդեն ուղարկված է:
Մինչեւ պատասխանը ստանալը հիշեցնենք, որ ընդամենը օրեր առաջ՝ հոկտեմբերի վերջին, վարչապետ Փաշինյանը, ԱՄԷ «Gulf News» թերթին տված հարցազրույցում անդրադառնալով հարցին, թե ինչպիսին է արտագաղթի կանխարգելմանն ուղղված նոր տնտեսական քաղաքականությունը, ասել էր. «Համոզված եմ, որ մեր կառավարության քաղաքականությունը եւ տնտեսական հեղափոխությունը կխթանեն ներգաղթը: Մեր խնդիրն է ապահովել քաղաքացիների աշխատելու եւ ստեղծագործելու համար անհրաժեշտ պայմաններ, եւ մենք վճռական ենք այդ գործում»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։