Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վարդան Պետրոսյանի «Ամեն երկուշաբթի» ներկայացումը հոկտեմբերի 1-ից Հակոբ Պարոնյանի անվան թատրոնի դահլիճից տեղափոխվում է մեծ` Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնի դահլիճ:
Լրագրողների հետ զրույցում դերասանը նշեց, որ Հ. Պարոնյանի անվան թատրոնի դահլիճն արդեն փոքր էր ներկայացման համար, քանի որ «ներկայացման ընթացքը շատ լավ է առաջ գնում»:
Ըստ Պետրոսյանի` ներկայացման ժամանակ, ինչպես միշտ, ինքը հումորի միջոցով անդրադառնում է այնպիսի ցավոտ խնդիրների, ինչպիսիք են` թանկացումները, ընտրությունները եւ արտագաղթը. «Արտագաղթի մասին հումորով խոսելը հեշտ չէ. դա հաջողվում է միայն ինձ ու վարչապետին»:
Ինչպեսեւ կանխավ խոստացվել էր, ներկայացման ժամանակ հանդիսատեսին անակնկալ է մատուցվում. ներկայացման վերջում հանդիսատեսը, ձեռք ձեռքի բռնած, երգում է «Ով սիրուն, սիրուն»-ը: «Շատ, շատ դժվար է մեր օրերում հային երգեցնելը. սա հոգեփոխության պես մի բան է: Մենք տեսնում ենք, թե ինչպես է հայը փոխվում, եւ նա փոխվում է, քանի որ ցանկություն ունի փոխվելու»,- նշեց դերասանը:
Մանրամասները` տեսանյութում: