կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-09-30 11:45
Աշխարհ

Ռուսաստանը պայքարում է ՄԱԿ-ում հօգուտ Ասադի վարչակազմի

Ռուսաստանը պայքարում է ՄԱԿ-ում հօգուտ Ասադի վարչակազմի

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին դեռեւս չի հաջողվել համաձայնեցնել Սիրիայի իշխանությունների դեմ ուղղված բանաձեւի տեքստը:

 

ՄԱԿ-ում Հնդկաստանի մշտական ներկայացուցիչ Հարդիփ Սինգխ Պուրին լրագրողներին տեղեկացրել է, որ բանաձեւի նոր նախագիծը հավանորեն պատրաստ կլինի այսօր. հայտնում է mignews.com-ը:

 

«Մենք մեծ բանավեճ ունեցանք, սակայն տեսնենք, թե թղթին ինչ գրվի, եւ արդյո՞ք արդյունքը կարտացոլի այն ջանքերը, որ մենք գործադրեցինք պայմանավորվածության գալու համար»,-  հավելել է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը:

 

Անվտանգության խորհրդում ընդգրկված 15 երկրների դիվանագետները երեկ փորձել են միավորել բանաձեւի երկու նախագծեր` ռուսականը եւ եվրոպականը, սակայն պատժամիջոցների վերաբերյալ սկզբունքային հարցում տարաձայնությունները շարունակվել էին: Եվրոպական տարբերակում նախատեսվում է պատժամիջոցների կիրառում Սիրիայի նկատմամբ, եթե 30 օրվա ընթացքում երկիրը չկատարի բռնությունները դադարեցնելու պահանջը:

 

Հնդկաստանի մշտական ներկայացուցիչը լրագրողներին հայտնել է, որ բանաձեւի նախաբանում անհրաժեշտ է նշել այն փաստը, որ ինչպես Սիրիայի իշխանությունները, այնպես էլ ընդդիմությունը պատասխանատու են երկրում տիրող իրավիճակի եւ բռնությունների համար: