''Ալ Քաիդա''-ի առաջնորդը կոչ է արել հարձակվել ԱՄՆ-ի վրա
Այսօր առավոտյան «Ալ Քաիդա»-ի առաջնորդ Այման ալ Զավահիրին հիշատակել է 2001 թվականի սեպտեմբերի 11-ի իրադարձությունները եւ կոչ արել իր անդամներին` հարձակվել ԱՄՆ-ի վրա: Նա հայտարարել է, որ կապ չունի` հարձակումները մեծ կլինեն, թե` փոքր, կարեւորը, որ ԱՄՆ-ը ֆինանսապես «արնահոսի». տեղեկացնում է Yahoo news-ը: