|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
«Թալիբան»-ի առաջնորդներից մեկը` Ադնան Ռաշիդը նամակ է գրել 16-ամյա Մալալա Յուսուֆզային, որը վիրավորվել էի խմբավորման անդամների կողմից 2012-աշնանը. հայտնում է Reuters-ը:
Նամակում Ռաշիդը հայտարարել է, որ ցնցված է նրա հետ կատարվածով և կցանկանար, որ այդպիսի բան երբևէ տեղի չունենար: Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ աղջկա վրա կատարված հարձակումը իր կողմից «Թալիբան»-ի դեմ վարած զրպարտիչ քաղաքականության հետևանքն է և չի դատապարտել այն` նշելով, որ գնահատական պետք է տան միայն բարձր մարմինները:
Նամակի վերջում նա կոչ է արել Յուսուֆզային վերադառնալ Պակիստան և գործել ի օգուտ իսլամական հանրության: