Փոխարժեքներ
16 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.68 |
EUR | ⚊ | € 443.11 |
RUB | ⚊ | ₽ 4.7597 |
GBP | ⚊ | £ 517.3 |
GEL | ⚊ | ₾ 141.94 |
Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին, հայտարարասելով, որ Օմանի բանակցությունները արտգործնախարարության տասնյակ խնդիրներից մեկն են, նշել է. «Մենք ոչ չափազանց լավատես ենք, ոչ էլ չափազանց հոռետես այս բանակցությունների առնչությամբ: Իհարկե, մենք բավական հոռետես ենք մյուս կողմի նկատմամբ, բայց լավատես ենք մեր հնարավորությունների նկատմամբ»,- գրում է IRNA-ն:
Նա նշել է նաև, որ այս աշխատանքը վաղ փուլերում լավ է ընթացել։
«Այն սխալը, որը թույլ տվեցինք Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրում (ՀԳՀԾ) այստեղ չպետք է կրկնվի, ՀԳՀԾ-ի ժամանակ մենք երկիրը կախման մեջ դրեցինք և ամեն ինչ պայմանավորեցինք բանակցությունների առաջընթացով: Ներդրողը, երբ տեսնում է, որ երկիրը կախված է բանակցություններից, ներդրումներ չի անում։
Երկրի առաջընթացը բոլոր ոլորտներում իր նպատակներին հասնելու հարցում պետք է շարունակվի ավելի արագ տեմպերով և բանակցությունների արդյունքների հետ ոչինչ չի կարելի է կապել։
«Պատժամիջոցների չեղարկումը մեր լիազորությունների մեջ չէ, սակայն պատժամիջոցների չեզոքացումը մեր ազդեցության տակ է, և դրա համար կան բազմաթիվ ուղիներ և ներքին հնարավորություններ, և եթե այդ նպատակին հասնենք, երկիրը պատժամիջոցների համար անխոցելի կդառնա»,-ընդգծել է Խամենեին։