30 11 2023
|
||
---|---|---|
EUR | ⚊ | 431.08 |
GBP | ⚊ | 493.7 |
GEL | ⚊ | 149.81 |
RUB | ⚊ | 4.38 |
USD | ⚊ | 402.99 |
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը պաշտոնանկ է արել գլխավոր շտաբի պետին և կոչ արել ակտիվորեն նախապատրաստվել հնարավոր պատերազմին, մեծացնել զենքի արտադրությունը և ընդլայնել զորավարժությունները։ Այս մասին հինգշաբթի հայտնել է Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը։
Այս մասին Կիմ Չեն Ինն ասել է Կենտրոնական ռազմական հանձնաժողովի նիստում, որտեղ քննարկվել են Հյուսիսային Կորեայի թշնամիներին զսպելու հակազդեցության ծրագրերը, որոնց անունները չեն նշվում, գրում է Ամերիկայի ձայնը։
Գեներալ Լի Յոնգ Գիրը նշանակվել է գլխավոր շտաբի նոր ղեկավար, որը կփոխարինի պաշտոնանկ արված գեներալ Պակ Սու Իրին, հայտնում է գործակալությունը՝ առանց մանրամասների։ Պարզ չէ, արդյոք Լի Յոնգ Գիրը կպահպանի պաշտպանության նախարարի պաշտոնը։
Կիմ Չեն Ընը նաև նպատակ է դրել ընդլայնել զենքի արտադրության կարողությունները, ասվում է KCNA-ի հաղորդագրության մեջ՝ առանց որևէ մանրամասնության։
Անցյալ շաբաթ Հյուսիսային Կորեայի առաջնորդն այցելել է ռազմական գործարաններ, որտեղ նա կոչ է արել ավելի շատ հրթիռային շարժիչների, հրետանու և այլ զենքերի արտադրություն: