| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            «Tolish Media» լրատվամիջոցը տարածել է թաթերի ավագանու խորհրդի ղեկավարի խոսակցությունը, որը նշում է, որ բոլոր թաթ զինվորները պետք է վերադառնան ռազմաճակատից և միանան Շիրվանի ազատության համար մղվող պայքարին:
«Ես գիտեի, որ այսպես է լինելու։ Միայն մեր զավակները` թաթ զավակներն են գնում սահման։ Գնալով կռվի՝ զոհվում են: Առանց այդ էլ քիչ էինք, ավելի ենք քչացել։ Արդեն քանի տարի է` Ղարաբաղում միայն մեր զավակներն են զոհվում։ Մինչև ե՞րբ։ Երկու օր առաջ հավաքվեցինք, ասացին, որ այլ վայրերից էլ թաթ զոհվածներ կան: Եթե զոհվում են, պետք է հանուն Շիրվանի ազատագրության զոհվեն: Ես մեր որդիներին ասել եմ, որ լքեն իրենց դիրքերը և հետ քաշվեն: Այս փոքր ազգի համար երկու օրում 7 զոհն արդեն շատ է: Չեն թույլատրում, որ մեր զավակները սեփական մայրենի լեզվով, մեր պետական ապարատում աշխատեն: Մենք՝ թաթերս, երկրում միայնակ չենք, Իրանը մեր մեջքին կանգնած է»,- ասել է նա:
Նշենք, որ թաթերը թալիշների, լեզգիների հետ Ադրբեջանում փոքրամասնություն են: Երկրում հաշվվում է 30-40 հազար թաթ: