կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-09-12 19:47
Քաղաքական

Աբրահամյանին սխա՞լ են հասկացել

Աբրահամյանին սխա՞լ են հասկացել

Այսօր Ազգային ժողովում «Չե՞ք ուզում ԼՂՀ-ին էլ տանել Մաքսային միություն» հարցին ի պատասխան, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ուշագրավ հայտարարություն արեց. «Մեր հարցերը լուծենք, հետո Ղարաբաղի մասին կմտածենք»

 

«Ստացվում է` Ձեզ համար Արցախը, Արցախի հարցը երկրորդակա՞ն է»,- այսօր ՀՀԿ ԳՄ նիստից առաջ հետաքրքրվեցինք Աբրահամյանից: Պարզվում է` լրագրողները սխալ են հասկացել ԱԺ նախագահի մտքերը:

 

«Միջազգային հանրությունը դեռ չի ճանաչել ԼՂՀ-ի անկախությունը, ո՞նց կարող է նա միության միանալ: Եվ երկրորդ` ընդհանրապես, մեր բոլոր հաջողությունները կապված են ԼՂՀ-ի հետ: Ասածիս նպատակն այն է եղել, որ ՀՀ-ի հարցերի լուծումը ուղղակիորեն լավ է լինելու նաեւ Ղարաբաղի համար: Արցախը եղել եւ մնում է առաջնային: Եթե դուք իմ խոսքը կոնտեքստից կտրում եք, այլ բան է»,- նշեց Աբրահամյանը: