|
Փոխարժեքներ
29 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
44-օրյա պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մայրը՝ տիկին Գայանեն, ով Աշոտ Փաշինյանի հետ տեղի ունեցած միջադեպի պատճառով գտնվում է Ձերբակալվածների պահման վայրում, հացադուլ է հայտարարել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։
«Նա երեկվանից չի սնվել և հայտարարում է, որ սնունդ չի ընդունելու, քանի գտնվում է ՁՊՎ-ում։ Սպասում է Աշոտ Փաշինյանի հետ առերեսմանը։ Իր համար անհասկանալի է, թե ինչի համար է առերեսումն ուշանում։ Իր համար շատ անսպասելի է եղել Աշոտի դուրս նետվելը։ Տիկին Գայանեն վստահ է, որ Աշոտն իրեն սխալ է հասկացել, այժմ նա սպասում է առերեսմանը։ Ինքնազգացողությունը լավ չէր», - հաղորդեց Ագնեսա Խամոյանը։