Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Սա այն քաղվածքն է, որն ունի բազային տեղեկատվություն Սեդա Սաֆարյանի տվյալների մասին, որպես անհատ ձեռնարկատեր, որով ինքն իրականացրել է իր փաստաբանական հատուցելի գործունեությունը՝ օրենքին համապատասխան լինելու համար։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց փաստաբան Սոս Հակոբյանը։
«Այս քաղվածքի համաձայն գիտենք, որ Սեդա Սաֆարյան անհատ ձեռնարկատերը հաշվառումից հանվել է այս տարվա հունվարի 27-ին։ Այդօրենքը որը կարգավորում է հաշվառման ներկայացնելը կամ հանելը, շատ հստակ ասում է, որ անկախ պետական ռեգիստր դու երբ ես որոշում ընդունում անձին հանելու, պետք է անձին հաշվառումից հանելու օրը գրանցես իր դիմումի օրը։ Անձը համարվում է հաշվառումից հանված իր դիմում ներկայացնելու օրը։ Այսինքն Սեդա Սաֆարյանը չնայած նրան, որ Փաստաբանների պալատ ներկայացրել էր դիմում նոյեմբերի 30-ին, նույն Սեդա Սաֆարյանը հունվարի 27-ին նոր հասկացել է, որ ինքն այլևս անհատ ձեռնարկատեր չէ»,- ասաց նա։
Փաստաբանի խոսքով՝ օրենքը խախտվել են ոչ միայն ձևական իմաստով, այլ նաև բովանդակային նշանակություն ունեն․ «Քանի որ մենք գիտենք մեկ դեպք, որը Սեդա Սաֆարյանը հաստատել է, որ դեկտեմբերի 28-ին իր պաշտոնը ստանձնելուց հետո իրականացրել է ներկայացուցչություն։ Դեկտեմբերի 16-ից մինչև հունվարի 17-ը Սեդա Սաֆարյանի կողից անհատ ձեռներեց լինելու ամեն օրը, իսկ դա 32 օր է, 32 օր շարունակ Սեդա Սաֆարյանը կարող ենք ասել որ հանդես է եկել որպես անհատ ձեռնարկատիությամբ և խախտել է հանրային ծառայության մասին պահանջը»,- ասաց նա։