կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2019-12-19 18:11
Հասարակություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կյանքի ճանապարհը բռնության բացառումն է․ վարչապետը՝ ոստիկանական շարքերով շրջապատված կառավարության նիստում

Ավագ սերունդը պիտի ասի՝ մեջքն է կարևոր, պիտի կարենաս խաբես, ֆռցնես, շուստրիություն անես․․․ դա կյանքի ճանապարհ էր, որը ձախողվեց 2018 թ-ին՝ ըստ Yerkir.am-ի ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում՝ պատշաճ կրթության կարևորության մասին իր խոսքն ուղղելով երեխաներին, քանի որ ավագ սերունդն, ըստ նրա, այլ չափորոշիչներ ունի։

«Հիմա կյանքի ճանապարհը օրինապաշտությունն ա, կրթությունն ա, հարգանքն ա ուրիշների իրավունքների նկատմամբ, բռնության բացառումն ա։ Մենք էս ճանապարհը կառուցելու ենք ձեզ համար և ասֆալտ ենք անելու՝ բոլոր ճանապարհային նշաններով և երփևեկության պատշաճ կանոններով»,-ասաց Փաշինյանը։

Նշենք, որ կառավարության շենքի առջև այս հայտարարության պահին ոստիկանական մի հսկա զորք հետևում էր Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող՝ ՀՅԴ ՀԵՄ ակտիվիստների գործողություններին։

Ավելի վաղ՝ դեկտեմբերի 3-ին, Ոստիկանությունը բռնի ուժ կիրառեց ՀՅԴ ՀԵՄ ցուցարարաների հանդեպ, երբ նրանք գնացել էին ԿԳՄՍ նախարարություն՝ հանդիպելու Արայիկ Հարությունյանի հետ․ 24 ակտիվիստ բերման ենթարկվեց Ոստիկանության տարբեր բաժանմունքներ։