կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-01-30 14:32
Քաղաքական

Երբ գործածվում էր քիմիական զենք, որտեղ էին նրանք, ովքեր ԱՄՆ դեսպանի շուրթերով հայտարարում են՝ Հայաստանում ժողովրդավարությունն անգին է. Ուրիխանյան

Երբ գործածվում էր քիմիական զենք, որտեղ էին նրանք, ովքեր ԱՄՆ դեսպանի շուրթերով հայտարարում են՝ Հայաստանում ժողովրդավարությունն անգին է. Ուրիխանյան

«Ալյանս» կուսակցության առաջնորդ Տիգրան Ուրիխանյանն առաջարկում է Ռուսաստանի հետ ձևավորել նոր ձևաչափի միութենական միավորում։

«Այստեղ մի բան է դրված՝ ձևավորել միություն Ռուսաստանի հետ կամ՝ չձևավորել միություն Ռուսաստանի հետ, որովհետև ուրիշ գործընկեր մենք չունենք, չկա ուրիշ ցանկացող», - կուսակցության համաժողովին առաջարկեց Ուրիխանյանը։

 

Նա հիշեցրեց, թե Արցախի Հանրապետության ՄԻՊ-ին, ով 44 օր շարունակ հայտարարում էր, թե խաղաղ բնակիչներ ու երեխաներ են սպանվում։

 
 

«Երբ գործածվում էր քիմիական զենք, երբ ճշգրիտ հարվածներով ռմբակոծում էին ծննդատուն և այլ հումանիտար նշանակության օբյեկտ, որտեղ էին նրանք, ովքեր այսօր Միացյալ Նահանգների դեսպանի շուրթերով հայտարարում են, թե Հայաստանում ժողովրդավարությունն անգին է և այն պետք է պաշտպանվի, ինչին միանում ու այդ գիծը շարունակում է Միացյալ Նահանգների պետդեպը՝ այո՛, ժողովրդավարությունն անգին է, պետք է պաշտպանվի», - հայտարարեց Տիգրան Ուրիխանյանը։

Նա դարձյալ ընդգծեց, որ Հայաստանին ոչ մի այլ պետություն չի առաջարկում ստեղծել համատեղ զորքեր։

«Ոչ ոք չմտավ տարածաշրջան ու ոչ ոք չէր առաջարկում գալ տարածաշրջան ու ապահովել կայունություն։ Դա առաջարկում էր Ռուսաստանի Դաշնությունը։ Հետևաբար մենք պետք է մեր ծրագիրը ներկայացնենք ժողովրդին, ժողովուրդն էլ որոշի՝ միավորումը ստեղծել, թե չստեղծել։ Այստեղ այլընտրանք չկա», - ասաց «Ալյանս» կուսակցության նախագահը։

 
facebook sharing button 
twitter sharing button 
pinterest sharing button 
email sharing button