Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Թուրքական «Միլլիյեթ»-ում հրապարակվել են տեղեկություններ Հրանտ Դինքի սպանությանն առնչությամբ բացահայտված նոր փաստերի մասին, որոնք տեղ են գտել Դինքի փաստաբան Ֆեթհիյե Չեթինի հեղինակած` «Ամաչում եմ. Հրանտ Դինքի սպանության դատավարությունը» գրքում: Չեթինը պնդում է, որ Թուրքիայի ազգային հետախուզությունը (MİT) հայ լրագրողի սպանության հրամանը տվել է կիրիլիցայով: Այս պնդումը հիմնված է Թուրքիայի ազգային հետախուզության գաղտնագրության մասնագետ Ռամազան Դյունդարի պատմածների և ներկայացրած փաստերի վրա:
«2010 մարտի 16-ին ոմն մեկը բջջայինի փակ համարից զանգահարեց և, Ռամազան անունով ներկայանալով, հայտնեց, որ ազգային հետախուզության Արևելյան Անատոլիայի վարչությունում աշխատում է որպես գաղտնագրության և տեղեկատվության կոդավորման մասնագետ: Նա ասաց, որ Դինքի սպանության վերաբերյալ կարևոր փաստեր ունի, և եթե կարողանամ Հալեպում Ֆրանսիայի հյուպատոսաարան գնալ, ապա կարող է տրամադրել այդ փաստերը»,- գրում է Չեթինն իր գրքում:
Չեթինը նշում է, որ « Skype»-ով շարունակել է խոսել տվյալ անձի հետ, ով իր դեմքը ցույց չէր տալիս: Վերջինս ցույց է տվել Թուրքիայի ազգային հետախուզության կնիքով թղթեր, որոնց վրա գրված էր «Գաղտնի», «Հատուկ ծառայողական»: Փաստաթղթերից մեկը փյունիկ թռչունի տարբերանշանն էր կրում:
«Ոչ մի բան չհասկացա, սրանք Դինքի հետ ի՞նչ կապ ունեն»,- Չեթինի հարցին Ռամազանը պատասխանել է, որ այդ փաստաթղթերը գաղտնագրված են, և որ ոչ մի պետություն իր ներքին գրագրության մեջ «Գնա’, Հրանտին սպանի’ր» չի գրի:
Ռամազանը Չեթինին հայտնել է, որ դատավարությունը ՄԻԵԴ (Մարդու իրավունքների եվրոպական դատարան) տեղափոխելու դեպքում ինքը վկայություն կտա:
Ռամազանը Չեթինի հետ խոսակցության ժամանակ նշել է նաև, որ փաստաթղթերի պատճենները փաստաբանին փոխանցելու համար իրեն անհրաժեշտ է ֆրանսիական հետախուզության թույլտվությունը, քանի որ իր անվտանգությունը նրանք են ապահովելու: «Եթե շրջակայքում քաղաքացիական անձ տեսնեմ, Ձեզ հետ չեմ հանդիպի: Եթե ինձ բռնեն, ապա ես կհերքեմ ամեն ինչ», – ասել է Ռամազանը:
Չեթինը և Խոսրով Դինքը, հանդիպելով Ռամազան Դյունդարի հետ, վերցրել էին փաստաթղթերը, որոնցից մեկը Դինքի, մյուսը Սավաշ Բուլդանի սպանության հրամանն էր: Չեթինը գրում է, որ Թուրքիայի ազգային հետախուզությունից հայտնել են, որ նման աշխատակից չեն ունեցել, իսկ փաստաթղթերն իրենց չեն պատկանում. տեղեկացնում է Akunq.net կայքը: