Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ամերիկահայ գործարար Էդմոնդ Խուդյանի փաստաբան Լեռնիկ Հովհաննիսյանը գրությամբ դիմել է ՀՀ ԿԱ ՊԵԿ-ի քննչական վարչության պետ, Հ/Ծ գնդապետ Էդ.Սարիկյանին` ներկայացնելով իրենց ձեռքում գտնվող խիստ կարևոր փաստեր, որոնք կարող են օժանդակել այս պահին ՊԵԿ-ում քննվող` սփյուռքահայ գործարարի ընկերության սնանկացման վերաբերյալ գործը: Այս մասին այսօր տարածած հաղորդագրության մեջ հայտնում է Սփյուռքահայ ներդրողների շահերի պաշտպանության նախաձեռնող խումբը:
Խուդյանի փասատաբանը ՊԵԿ-ին է ներկայացրել փաստեր, համաձայն որոնց՝ հիմնավոր կասկածի տակ է դրում փողերի լվացման հարցում սնանկության գործով կառավարիչ Հրանտ Ղամբարյանի կողմից Վլադիսլավ Մանգասարյանին օժանդակելը: Փաստաբանը ՊԵԿ ուղարկած գրության մեջ հստակ նշել է, որ եթե որևէ սնանկության գործով կառավարիչ իր պարտականությունների շրջանակներում հանդգնել է Վլ.Մանգասարյանի կամ նրա գործերով մասնակից ընտանիքի անդամների դեմ օրինական պահանջ ներկայացնել, ապա այդ կառավարիչն անմիջապես հեռացվել է այդ վարույթից:
Իր դիմումով սփյուռքահայ գործարարի փաստաբանը ՊԵԿ քննչականին խնդրել է քննություն իրականացնել նաև 240.091.619 ՀՀ դրամի` թվով 4 կեղծ կատարողական ակտերի մասով, որոնց վերաբերյալ նյութեր և պարզաբանումներ նախկինում ներկայացվել են, և սնանկության գործով 09.07.2012թ. որոշմամբ հենց այդ կեղծ կատարողականների հիման վրա ներկայացված պահանջի դիմաց է Մանգասարյանը տնօրինել ընկերության վերջին տարածքները՝ թիվ 6, 27, 51 բնակարանները, թիվ 6, 8, 18 տարածքները, թիվ 1 և 16 ավտոկայանատեղիները: