|
Փոխարժեքներ
07 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 445.99 |
| RUB | ⚊ | ₽ 4.7198 |
| GBP | ⚊ | £ 513.64 |
| GEL | ⚊ | ₾ 141.6 |
Արման Թաթոյանը քննարկումներ է ունեցել Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Հայաստանի հետ բարեկամության խմբի անդամների, այդ թվում` խմբի նախագահ Թիմ Լոթնի հետ։
Փաստերով ներկայացրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի ռասիզմի և թշնամանքի, հայկական ինքնության ոչնչացման շարունակվող պետական քաղաքականությունը:
Ներկայացրել է Հայաստանի սահմանային քաղաքների ու գյուղերի բնակիչներին Ադրբեջանի դիտավորյալ պատճառած տառապանքները` մարդիկ զրկված են բնականոն ու անվտանգ կյանքից, եկամուտ վաստակելու հնարավորությունից և այլն:
Քննարկել են նաև Արցախի նկատմամբ 2023թ. սեպտմբերի 19–20-ի ադրբեջանական զինված հարձակումների ռազմավարությունը, էթնիկ զտումների, մարդկանց սպանությունների ու այլ դաժանությունների հարցեր:
Քննարկել են Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների արժանապատիվ, անվտանգ ու ապահով վերադարձի հարցը:
Լոնդոն այցը կազմակերպվել է Հայաստանյայց Առքելական Սուրբ Եկեղեցու Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի հայոց թեմի առաջնորդ Տեր Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանի հրավերով։ Խորհրդարանում այս հանդիպումը տեղի է ունեցել Հայ դատի Մեծ Բրիտանիայի հանձնախմբի աջակցությամբ։