|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Դորտմունդում ավարտվեց ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը: Ասպարեզ դուրս եկան Հայաստանի ևս 4 ներկայացուցիչներ:
55 կգ քաշային Միհրան Ջաբուրյանը կիսաեզրափակիչ փուլ անցնելու պայքարում 0:2, 0:1 հաշվով զիջեց Բելառուսը ներկայացնող Վլադիսլավ Անդրեևին: Վերջինս պարտություն կրեց կիսաեզրափակիչում, ուստի Ջաբուրյանը զրկվեց բրոնզե մեդալի համար պայքարից:
66 կգ քաշայինների պայքարում Հայաստանը ներկայացրեց Եվրոպայի մրցանակակիր Ժիրայր Հովհաննիսյանը, ով պարտվեց Ադամ Բատիրովին (Ռուսաստան) և չհասավ եզրափակիչ:
84 կգ քաշային Հապետնակ Կուրղինյանը կիսաեզրափակիչ անցնելու գոտեմարտում զիջեց շվեյցարացի Մարկոս Ռիսեն:
120 կգ քաշայինների պայքարում սպասելիքները մեծ էին Ռուսլան Բասիևից, սակայն Հայաստանը ներկայացնող գերծանր քաշային ըմբիշը ևս չանցավ կիսաեզրափակիչ` պարտվելով ադրբեջանցի Ջամալադին Մագոմեդովին:
Այսպիսով, Հայաստանի ազատ ոճի հավաքականը մեծ արծաթե մեդալով ավարտեց ելույթները Եվրոպայի առաջնությունում: Երեկ 74 կգ-ի պայքարում արծաթե մեդալ նվաճեց դաղստանցի Մուսա Մուրթազալիևը: