| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Կապան քաղաքում 33-ամյա տղամարդուն ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի առթիվ:
2016 թվականի մայիսի 29-ին՝ ժամը 00:10-ի սահմաններում, «Կապանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել այն մասին, որ  «կրծքավանդակի շրջանում կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Կապան քաղաքի բնակիչ Ե.Հովհաննիսյանը:
Նույն օրը՝ ժամը 02:30-ին, ինքնակամ ներկայացել է Կապան քաղաքի բնակիչ 50-ամյա Ս.Դավթյանը և հայտարարել, որ Կապանի Հ.Ավետիսյան փողոցում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է Ե.Հովհաննիսյանի հետ, որի ժամանակ խոհանոցային դանակով հարվածներ է հասցրել նրան:
Դեպքի առթիվ Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Ս.Դավթյանը ձերբակալվել է, հանցագործության գործիք հանդիսացող դանակը՝ առգրավվել:
Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, այդ թվում` կասկածյալի ցուցմունքներում մատնանշված տվյալներն ստուգելու ուղղությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: