|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Ուսումնական տարվա առաջին օրը Երեւանում մեկնարկել է բողոքի ցույցերով: Առավոտյան ժամը 9-ից ուսանող ակտիվիստները հավաքվել են ԵՊՀ-ի առջեւ եւ բողոքի ակցիա են իրականացնում` ուսման վարձի վերաբերյալ որոշումները համարելով ապօրինի:
Ակցիային մասնակցում են տարբեր կուրսերի ուսանողներ: Ուսանողները բարձրացել են համալսարանի աստիճանների վրա` մյուսներին եւս կոչ անելով միանալ իրենց, սակայն ոստիկանները պահանջում են իջնել` պատճառաբանելով, թե խանգարում են շարժին: Ուսանողներն էլ հարմար տեղավորվել են գետնին:
Ակտիվիստ Գրիշա Էձգերիձեն yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ պայքարելու են մինչեւ վերջ` վարձավճարների նախկին չափին հասնելու համար:
Նշենք, որ այսօր նախատեսվում է նաեւ երթ դեպի կառավարության շենք, որի կազմակերպիչը ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունն է:
Ըստ մեր տեղեկությունների` ժամը 11-ին ԵՊՀ է այցելելու ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը` հանդիպելու միջազգային հարաբերություններ ֆակուլտետոււմ սովորող ուսանողների հետ: Ակտիվիստներն էլ հույս ունեն հանդիպել նրա հետ: