Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյան շնորհավորական ուղերձ է հղել գիտելիքի օրվա կապակցությամբ, որը ներկայացնում ենք ստորև։
«Սիրելի՛ աշակերտներ, ուսուցիչներ և ծնողներ, Հարգելի՛ ուսանողներ և դասախոսներ,
Շնորհավորում եմ ձեզ Գիտելիքի օրվա և ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ: Մշակույթն ու դպրությունը մեր ժողովրդի դարավոր ընթացքի այցեքարտն են եղել: Անգամ ամենադժվարին պայմաններում հայերս չենք հրաժարվել գիտակրթական առաջընթացից և եղել ենք ամենագրասերներից մեկը տարածաշրջանում:
Հայ ժողովրդի այդ բնատուր առաջադիմական ավանդույթների շնորհիվ մենք հասել ենք որակապես նոր հանգրվանի: Կրթության որակի բարելավումը մեր պետականության կարևոր առաջնահերթություններից է այսօր:
Մեր երկրի հաջողություններն ակնառու են դառնում միջազգային դպրոցական օլիմպիադաներում մեր աշակերտների արձանագրած հաղթանակների շնորհիվ: Սակայն դրանք ընդամենը շատ բարդ և քարքարոտ ճանապարհի սկիզբն են, որի հաղթահարումը հնարավոր է բոլորիս հետևողական ջանքերի համատեղմամբ:
Հաջողություն եմ մաղթում բոլոր ուսուցիչներին ու դասախոսներին, բոլոր աշակերտներին և ուսանողներին նոր ուսումնական տարում: Հատկապես շնորհավորում եմ կրթական հաստատությունների շեմն առաջին անգամ հատողներին: Թո՛ղ այս ուսումնական տարին լինի արգասաբեր, քանի որ մեր աշակերտներն ու ուսանողները դնելու են ոչ միայն սեփական կյանքի, այլև Հայաստանի ապագայի ամուր հիմքերը»: