կարևոր
3088 դիտում, 8 ամիս առաջ - 2023-08-31 13:29
Հասարակություն Քաղաքական

Ուսումնական տարին կմեկնարկի առանց դասագրքերի․ Գառնիկ Դանիելյան

Ուսումնական տարին կմեկնարկի առանց դասագրքերի․ Գառնիկ Դանիելյան

Ուսումնական տարին կմեկնարկի առանց դասագրքերի․ սեպտեմբերին հանրակրթական դպրոցներում 2-րդ, 5-րդ և 7-րդ դասարանների աշակերտները իրենց սեղաններին դասագրքեր չեն ունենա։

ԿԳՄՍ-ն հայտնում է, որ դպրոցական նոր դասագրքերը դեռևս չեն տպագրվել և կոչ է անում օգտվել էլեկտրոնային տարբերակներից, ինչը խայտառակություն եմ որակում։

Դեռևս անցած տարի հայտարարված մրցույթը շարունակաբար հետաձգվում էր, այժմ էլ՝ չեն հասցնում տպագրել նոր դասագրքերը։

Կրթության ոլորտում նման թերությունները համարում եմ անթույլատրելի։

 

Գառնիկ Դանիելյան

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր

ՀՅԴ Տավուշի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ

Խնդրի առնչությամբ հարցում եմ ուղարկել ԿԳՄՍ նախարարին։