Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.1 |
EUR | ⚊ | € 422.27 |
RUB | ⚊ | ₽ 4.6104 |
GBP | ⚊ | £ 504.83 |
GEL | ⚊ | ₾ 141.45 |
Ոստիկանությունը բողոքի ակցիայի ժամանակ չի պահպանել հավասարության սկզբունքը, և ես, որպես փաստաբան, դատապարտում եմ Արգիշտի Կիվիրյանի նկատմամբ ոստիկանության վերաբերմունքը. այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ փաստաբանների պալատի նախագահի թեկնածու Արա Զոհրաբյանը:
Անդրադառնալով սեպտեմբերի 14-ին կայանալիք Փաստաբանների պալատի նախագահի ընտրությանը, Զոհրաբյանը ներկայացրեց իր նախընտրական ծրագիրը, որում փաստաբանը շեշտը դրել է հանրային պաշտպանության ինստիտուտի զարգացման, փաստաբանների իրավունքների պաշտպանության ու մասնագիտական ունակությունների բարձրացման, ինչպես նաև պալատի կառավարման և գործունեության թափանցիկության ապահովման վրա: Թեկնածուն խոսեց նաև պալատի ձեռքբերումների և առկա խնդիրների մասին` դրական գնահատելով պալատի փաստաբանների ազնիվ մասնագիտական գործունությունն ու տարբեր պետական և դատական մարմինների հետ մութ համագործակցությունից զերծ մնալը:
«Փաստաբանը պետք է ազնիվ լինի առաջինը ինքն իր հետ, և ես ուրախ եմ, որ Փաստաբանների պալատում կան փաստաբաններ, որոնք կատաղի պայքար են մղում տարբեր պետական մարմիների հետ` վերջիններիս ճնշումներին տեղի չտալով և ստվերային համագործակցության փորձերին արժանի դիմադություն ցույց տալով»,-ասաց բանախոսը: