|
Փոխարժեքներ
29 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
ՀՀ Փաստաբանների պալատի խորհուրդը որոշել է դիմել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին՝ առաջարկելով հանդես գալ կոչով և օգտագործել իր հեղինակությունը հասարակության մոտ իրավագիտակցության բարձրացման գործուն քայլեր կենսագործելու ուղղությամբ։
ՓՊ խորհուրդը, քննարկելով դատավորների և փաստաբանների նկատմամբ հասարակության մի հատվածի կողմից դրսևորվող անհանդուրժող վարքագիծը, նշել է, որ վերջին շրջանում հասարակության մի հատվածի մոտ նկատելի է լարվածություն օբյեկտիվորեն զգայուն որոշ քրեական գործերի առնչությամբ:
Այդ կապակցությամբ թիրախավորվում է նաև փաստաբանության ինստիտուտը, որը կոչված է ապահովելու իրավաբանական օգնության տրամադրումը յուրաքանչյուրին՝ անկախ մեղսագրվող արարքի բնույթից և հանրային վտանգավորության աստիճանից:
ՀՀ փաստաբանների պալատի խորհուրդն իր զորակցությունն է հայտնել դատավորներին՝ հորդորելով չշեղվել իրենց սահմանադրական առաքելությունից:
ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի որոշումն ամբողջապես` այստեղ: