Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հունիսի 20-ին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ Արտյոմ Մխոյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում ԻԻՀ փաստաբանների պալատի նախագահ Իսա Ամինիին, նախագահի տեղակալ Ջաֆար Քուշային, նախագահի տեղակալ, հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավար Հուսեյն Մուհամադ Նաբիին, տեղեկացնում է ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժինը:
Քննարկվող թեմաների լայն շրջանակում ընդգրկված էին ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում իրանցի ազատազրկված անձանց պահման պայմաններին, դատապարտյալների զբաղվածության ապահովմանը, արտահանձնմանը (էքստրադիցիային), ուղղիչ հիմնարկների տեսակների փոփոխությանն առնչվող հարցեր:
Պալատի նախագահ Իսա Ամինին նախ շնորհակալություն է հայտնեց Ծառայության պետին ընդունելության համար, ապա նշել, որ բարձր Է գնահատում քրեակատարողական ծառայողների կողմից մշտապես ցուցաբերվող մարդասիրական և պատասխանատու վերաբերմունքը իրանցի կալանավորված անձանց և դատապարտյալների նկատմամբ:
Ա. Մխոյանը, իր հերթին ողջունելով հյուրերին, նշել է, որ Քրեակատարողական ծառայությունը սերտ համագործակցում է ՀՀ-ում օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունների հետ, և պատրաստակամություն հայտնեց առավել ընդլայնել և ամրապնդել համագործակցության շրջանակները երկու երկրների համապատասխան կառույցների միջև:
ԻԻՀ փաստաբանների պալատի նախագահը հայտնել է, որ իրենք պատրաստ են իրավաբանական օգնություն ցուցաբերել ոչ միայն ՀՀ-ում իրանցի ազատազրկված անձանց, այլ նաև ԻԻՀ-ում հայ ազատազրկվածներին՝ միաժամանակ պատրաստակամություն հայտնելով ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ կազմակերպելու ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության ներկայացուցիչների այցը Իրանի Իսլամական Հանրապետության քրեակատարողական հիմնարկներ:
Հանդիպման ավարտին կողմերը շնորհակալություն են հայտնել միմյանց բազմակողմանի քննարկման համար՝ հույս հայտնելով, որ համագործակցությունը կլինի շարունակական և առավել արդյունավետ: